Սիրիայում «Ջեբհաթ ան Նուսրայի» զինյալները շարունակել են Հալեպի գնդակոծումները
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայում «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները շարունակում են «լռության ռեժիմը» խափանելու փորձերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Ջեբհաթ ան Նուսրա» միջազգային ահաբեկչական կազմակերպության խմբավորումները շարունակում են «լռության ռեժիմի» խափանմանն ուղղված մարտական գործողությունները»,- ասված է Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում:
Գնդակոծումների հետեւանքով զինծառայողների եւ խաղաղ բնակչության շրջանում կան սպանվածներ ու վիրավորներ:
Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները որոշում էին ընդունել Հալեպում հրադադարը մինչեւ մայիսի 11-ի օրվա ավարտը երկարացնելու մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը` ТАСС
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



