ՀԱՊԿ ակադեմիայի կառուցումը մոտենում Է ավարտին.«Հրապարակ»
ОБЩЕСТВО«Մեր տեղեկություններով, տևական ժամանակ ձգված ՀԱՊԿ ակադեմիայի կառուցումը, չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը ոչ մի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել, մոտենում Է ավարտին և մոտ ժամանակներս կսկսի գործել։ Ասում են՝ ժամանակին ՀԱՊԿ երկրները (հատկապես Ղազախստանն ու Բելառուսը) պայքարել են այդ ակադեմիան իրենց մայրաքաղաքներում ունենալու համար, և Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանից մեծ ջանք Է պահանջվել, որպեսզի այն բերվի Հայաստան։ Հօգուտ Հայաստանի որոշման կայացմանը նպաստել են Բորդյուժա-Պատրուշև-Արթուր Բաղդասարյան հարաբերությունները։ Հիշեցնենք, որ ակադեմիայում պատրաստվելու են ռազմական ոլորտի կադրեր, բայց Հայաստանի համար կարևոր Է լինելու «Տիեզերական հետազոտությունների և մոնիթորինգի» կենտրոնը, որի պայմանագիրն արդեն կնքված Է, ուսուցման ծրագրերն իրականացվելու են «Ռոսկոսմոսի» հետ համատեղ և այն լինելու Է բացառիկը տարածաշրջանում»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



