Թայվանում նախագահի երդմնակալության առիթով 720 հազար շիշ գարեջուր են գնել
МЕЖДУНАРОДНОЕԹայվանում երկու ժամվա ընթացքում գնել են մայիսի 9-ին վաճառքի հանված գարեջրի շշերի խմբաքանակը, որոնք նախատեսված էին նախագահի` Ցայ Ինվենի երդմնակալության համար, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Պիտակներին պատկերված է Ցայը եւ ապագա փոխնախագահ Չեն Չենցզենը, որոնց դեմքերը կազմված են գունավոր քառակուսիներից, որոնք հիշեցնում են 1980-ին տարածված ութբիթանի տեսախաղերը:
«Ես կարծում եմ, որ փաթեթավորումը շատ ստեղծագործական եւ ոճային է», — դիզայնի մասին ասել է գնորդներից մեկը:
Ընդամենը 720 հազար շիշ է վաճառվել: Հաղորդվում է, որ նախատեսված է մայիսի 16-ին երկրորդ խմբաքանակը թողարկել:
Գարեջրի շշերի հետ վաճառքի են հանվել հուշադրոշմանիշների հավաքածուներ: Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել Ցայի երդմնակալության օրը` մայիսի 20-ին:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



