Մթերքներ, որոնք չեզոքացնում են բերանի տհաճ հոտը
ЛАЙФԲերանի տհաճ հոտը վատ դրության մեջ է գցում ոչ միայն տվյալ մարդուն, այլև իր շրջապատում գտնվող անձանց, ովքեր ակամայից հեռանում են նրանից: Թեև յուրաքանչյուր դեպքին պետք է առանձին մոտեցում ցուցաբերել, սակայն կան որոշ տեսակի ուտելիքներ, որոնք չեզոքացնում են տհաճ հոտը:
Մաղադանոս: Այն վերացնում է տհաճ հոտը: Մաղադանոսին կարող են փոխարինել նաև համեմը, անանուխը, թարխունը, էվկալիպտը, խնկունին և հիլը:
Յոգուրտ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր յոգուրտ ուտելը նվազեցնում է բերանում ծծմբաջրածնի մակարդակը, որը բերանի տհաճ հոտի առաջացման պատճառներից մեկն է:
Մանրաթելերով հարուստ բանջարեղեններ և մրգեր` խնձոր, գազար, նեխուր: Թվարկված մթերքները նպաստում են առատ թքարտադրությանը, որը հեռացնում է սննդի մանր կտորները:
Մեծ քանակությամբ վիտամին C պարունակող մթերքները: Դրանց շնորհիվ բերանի խոռոչում առաջացած միջավայրը անբարենպաստ է բակտերիաների համար:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...
5
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян



