Ով է Գարիկ Մարտիրոսյանի կինը
ФОТО
Wnews.am-ը գրում է.
Հայտնի շոումեն, պրոդյուսեր, «Comedy Club» ակումբի հիմնադիր եւ անդամ Գարիկ Մարտիրոսյանի կինը Ժաննա Լեւինան է։ Նա մեծացել է Սոչիում, իսկ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Ստավրոպոլի պետական իրավաբանական համալասարանում։
1997 թ. Ժաննան, ով իր հարազատ բուհի КВН-ի երկրպագուհիներից էր, Սոչի էր ժամանել ՝ երկրպագելու իր սիրելի թիմին։ Դա իր ճակատագիրն էր. չէ որ հերթական երեկույթում նա Գարիկ Մարտիրոսյանի հետ հայտնվեց նույն սեղանի շուրջ։
Երիտասարդները միանգամից իրար հանդեպ համակրանք զգացին, սակայն իրենց շփումը երկար չտեւեց։
Փառատոնն ավարտվելուց հետո Ժաննան վերադարձավ Ստավրոպոլ ՝Գարիկին չթողնելով անգամ հեռախոսի համարը։
Մեկ տարի անց նրանք կրկին հանդիպեցին եւ արդեն մի քանի օր անց որոշեցին ամուսնանալ։
Հարցազրույցներից մեկում ժաննան պատմել է, որ ոչ ոք իրենից չէր սպասում իրադարձությունների այդքան արագ զարգացում։
Նրանց նշանադրությունը կայացել է Երեւանում, ինչից հետո սիրահար զույգը մեկնել է КВН-ի շրջագայություններին, որտեղ ելույթ էր ունենում Գարիկը։
Ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով հարսանիքը կարողացան կազմակերպել միայն երկու տարի անց։ Այն կայացավ Կիպրոսում։
Արարողությունը տեղի է ունեցել հայկական եկեղեցում, որից հետո երեկույթը շարունակվել է շքեղ վիլլայում։
Գարիկ Մարտիրոսյանի կինը մասնագիտությամբ իրավաբան է։
2004 թ ծնվեց զույգի դուստր Ժասմինը, իսկ 2009-ին որդի Դանիելը։
Գարիկը հաճախ է հպարտանում, որ իր կինը տաղանդավոր տնտեսուհի է։ Նա կարողանում է ոչ միայն համեղ պատրաստել, այլ տանը լավ մթնոլորտ ու հարմարավետություն ստեղծել։
Գարիկ Մարտիրոսյանի տանը գեղեցիկ ավանդույթ կա. նրանք նվերները ոչ թե իրար մատուցում են, այլ թաքցնում տարբեր տեղերում եւ նվեր ստացողն ինքը պետք է փնտրի ու գտնի այն։
Մի անգամ Գարիկի կինը նրան այնպիսի նվեր է մատուցել, որը թաքցնելն անհնար էր. իմանալով ամուսնու երաժշտական նախասիրությունների մասին, Ժաննան նրան ռոյալ է նվիրել։
Ժաննան միշտ փորձում է ամուսնու կողքին լինել. նրա հետ միասին ներկայանում է ֆիլմերի պրեմիերաներին, մրցանակաբաշխություններին, մասնակցում հարցազրույցների։
Վերջերս Գարիկ Մարտիրոսյանի կինն իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ մինչեւ Գարիկին հանդիպելը, նրան տեսել է երազում.
«Մայրս եւս հորս երազում է տեսել մինչեւ ծանոթությունը։ Մի անգամ երազումս տեսա մի տղայի, ես հստակ տեսել եմ, թե ինչպես էինք միասին զբոսնում Սոչիում, գնում լողափ։ Երբ զարթնեցի, սիրտս արագ բաբախում էր։ Սկսեցի մտածել, թե ով է այդ տղան, չէ որ իմ ծանոթների շրջանում նման արտաքինով տղա չկար։ Երբ իրականում տեսա Գարիկին, միանգամից հիշեցի, որ նա երազումս տեսած տղան է։ Ես շոկի մեջ էի, իսկ մի քանի օր անց Գարիկն ինձ իսկապես հրավիրեց զբոսնելու Սոչիում։ Ես ոչինչ չասացի Գարիկին եւ ցույց չէի տալիս, որ նա ինձ դուր է գալիս, ընդհակառակը, այնպես էի ինձ պահում, որ նա ինձ նվաճեր։
«Մեր ընտանիքում «իսկական տղամարդ» կոչմանը, թերեւս, կինս է արժանի: Որովհետեւ նա որդի է ծնել, իսկ առաջիկայում ծառ է տնկելու եւ տուն է կառուցելու Մերձմոսկովյան շրջանում»,- կատակում է Գարիկը։
Շարունակությունը՝ այստեղ




















































