Ереван, 21.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Մանիպուլյացիոն խաղերն սկսում են ուժեղանալ, երբ պատերազմը թուլանում է կամ վերջանում. Գևորգ Մելիքյան

ИНТЕРВЬЮ

Past.am-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Գևորգ Մելիքյանը:

- Օրերս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց հոդված, որում հստակեցրեց իր մոտեցումները՝ կապված Արցախի ճանաչման հետ: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ միակողմանի ճանաչումը, եթե այն ապահովագրված չէ միջազգային կազմակերպությունների կամ գերտերություններից մի քանիսի կողմից, հղի է անկանխատեսելի ու աղետալի հետևանքներով: Որքանո՞վ են իրատեսական հոդվածում առկա այս և այլ պնդումներն ու թեզերը:

- Տեր-Պետրոսյանը ճիշտ է, բայց նա չի տանում շեշտադրությունն այն ուղղությամբ, որ մենք պետք է ճանապարհ գտնենք, որպեսզի հասնենք մեզ համար ցանկալի արդյունքին, այն է՝ Արցախի անկախության միջազգային ճանաչումը կամ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը: Նրանք այդ հարցը ձգում են 90-ականներից: 90-ականներից իշխանությունը միավորման հետ կապված տեսել է խնդիրներ, որովհետև մտածել է, որ միջազգային հանրությունը կարող է ուղղակի չընդունել միավորումը կամ անկախության ճանաչումը: Մենք կարող ենք անտեսել միջազգային հանրությանը, բայց Հայաստանը բարդություններ կունենա: Միայն միջազգային հանրության համար չէ, որ Հայաստանն անում է իր քայլերը, բայց չի էլ կարող անտեսել միջազգային հանրությանը: Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է, նա չի կարող հրաժարվել պարտավորություններից, դուրս գալ գործընթացներից: Այլ հարց է, որ Հայաստանը պետք է հստակ հայեցակարգ մշակի, որով մենք կհասկանանք, թե ինչ ենք պատկերացնում՝ ասելով ԼՂՀ հակամարտության լուծում: Հայաստանը քաղաքականապես հասունացման կարիք ունի: Նույն Լևոն-Տեր Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն անձամբ բանակցել են: Իրենք տեղյակ են բանակցությունների բոլոր նրբերանգներին: Մենք միայն փորձագետներ ենք: Մենք չունենք այն տեղեկատվությունը, որ ունեն իրենք: Մեր տվյալները ցույց են տալիս, որ որևէ գրանցված արդյունք չկա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար: Հակառակը՝ մենք տեսնում ենք, որ դինամիկան գնում է դեպի բացասականը, կրակոցները սահմանին չեն քչացել: Ո՞վ է կրելու այդ պատասխանատվությունը: Լևոն Տեր-Պետրոսյանն այդ հարցը չլուծեց, Ռոբերտ Քոչարյանը չլուծեց, Սերժ Սարգսյանը չի լուծում: Խնդիրը Լևոն Տեր-Պետրոսյանի թեզերի մեկնաբանման մեջ չէ: Մենք թեզերի և գիտական խնդիրների մասին չպետք է խոսենք: Տեր-Պետրոսյանը պատասխանատվության իր բաժինն ունի հակամարտության չկարգավորված լինելու մեջ:

Իհարկե, հակառակ տեսակետն էլ կա, որ Լևոն Տեր-Պետորսյանն ամեն ինչ արեց, որպեսզի բանակցային գործընթացը հասնի հանգուցալուծման, սակայն դա բերեց 1998-ի նրա հրաժարականին: Բայց մենք կարող ենք ասել, որ այն տարբերակներում, որոնք այդ ժամանակ շրջանառվում էին բանակցությունների սեղանին, անմիջապես դրված չէր ԼՂՀ կարգավիճակի հարցը: Մի կողմ ենք թողնում տարածքների, փախստականների խնդիրները, Լաչինի միջանցքի հարցը: Երբ Քոչարյանը եկավ իշխանության, նույն հարցի առաջ կանգնեց, Սերժ Սարգսյանը էլի խոսում էր շատ մեծ- մեծ, բայց եկավ իշխանության և նորից բախվեց այդ հարցերին: Երբ Լևոն-Տեր Պետրոսյանը նշում է, որ Մադրիդյան սկբունքները խոսում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին, այսինքն՝ նրանք մեր կողմից են, այդտեղ բացահայտ մանիպուլյացիա է անում: Մադրիդյան սկզբունքները գալիս ենք Հելսինկյան եզրափակիչ ակտից: Այստեղ հավասարապես դրված են և՛ տարածքային ամբողջականության խնդիրը, և՛ազգերի ինքնորոշման հարցը, և՛ուժի չկիրառումը: Խնդիրն այն է, թե ինչպես ես կիրառում այդ սկզբունքները, ոչ թե նշելը, որ այդպիսի սկզբունքներ կան: Մենք կոնֆլիկտ ունենք՝ ինչպե՞ս համատեղել ազգերի ինքնորոշումն ու տարածքային ամբողջականությունը: Սա կոնֆլիկտ է, որը միայն Հայաստանինը կամ Արցախինը չէ: Դա շատ երկրներում է խնդիր: Պետք է լուծումներ տալ:

Մենք նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանին հարցեր ունենք: 2008-ից նա է բանակցել, մինչև դա էլ, լինելով տարբեր ուժային կառույցների ղեկավար, շատ լավ տեղյակ է եղել բանակցությունների ընթացքի մասին: Նորից զինվո՞րը պետք է իր կյանքի գնով վճարի և մենք ուրախանանք, թե ինչ հերոսներ ունենք, բայց այդ հերոսներն անվերջ չեն: Հայաստանը Չինաստան չէ, որ երեք-չորս օրը մեկ մարդ մահանա: Դա բարոյահոգեբանական ազդեցություններ ունի և լուրջ տնտեսական հարված է: Դա իմիջի հետ է կապված, զբոսաշրջությունն է պակասում, նորից կոռուպցիան կզարգանա, որովհետև փակ է դառնում համակարգը և ավելանում է ռազմական բաղադրիչը: Պատերազմի կամ սրացման անվան տակ մենք կարող ենք շատ տեղեկություններ կրկին չստանալ: Շատ բացասական երևույթներ են կրկին առաջ գալու:

- Դուք խոսում եք փակ համակարգի մասին: Բայց չե՞ք կարծում, որ հակառակ ազդեցությունն էլ եղավ, այսինքն՝ քառօրյա պատերազմի ընթացքում ավելի շատ սկսվեց խոսվել համակարգային թերացումների մասին:

-Այո´, դա երկրորդ կողմն էլ ունի: 90-ականների պատերազմի ժամանակ էլ այդ ֆինանսական կուտակումներն այդքան տեսանելի չէին, հետո հանդարտվեց, սկսվեց զարգանալ օլիգարխիան, խայտառակ պատմություններ՝ կապված սեփականաշնորհման հետ: Այսինքն՝ պատերազմներն իրենց հետ բերում են իմաստնության պահ, ազգերը մոբիլիզացվում են, երբ ամեն ինչ հանդարտվում է, նրանք, ովքեր որոշալի լծակներ ունեն, կրկին սկսում են օգտվել, հայրենասիրություն են խաղում, ոմանք դրա վրա կապիտալ են կուտակում, ընդդիմադիրներն ընդվզում են: Մանիպուլյացիոն խաղերը սկսում են ուժեղանալ, երբ պատերազմը թուլանում է կամ վերջանում:

- Որոշ վերլուծաբաններ լայնածավալ պատերազմական գործողությունների ժամկետներ են նշում՝ դրանք պայմանավորելով որոշակի իրադարձություններով, տոնական օրերով, տնտեսական և այլ գործոններով: Ձեր տեսակետը:

-Ես վերապահորեն եմ մոտենում «փորձագիտական դաշտ» ասածին: Ես չգիտեմ որևէ քաղաքական վերլուծաբան, որը կարողանա ռազմական ճշգրիտ կանխատեսում անել և գուշակել հակառակորդի մոտակա քայլերը: Վերլուծաբանը զբաղվում է քաղաքական պրոցեսները վերլուծելով: Դասական քաղաքական վերլուծությունը չի ենթադրում նման կանխատեսումներ: Այն ցույց է տալիս դինամիկան, միտումները: Ռազմական գործընթացները վերլուծում են զինվորականները և ռազմական փորձագետները: Միշտ չէ, որ սովորական տրամաբանությունն է գործում: Չենք էլ կարող ասել՝ այսօր եղանակը տաք է կամ վաղը ձյուն է գալու, ուրեմն պատերազմ կլինի: Եթե ինչ-որ մեկը կարողանա մաթեմատիկական ճշգրտությամբ հաշվարկել դա, ապա կստանա Նոբելյան մրցանակ:

Այս օրերին շատ հանդիպումներ և զրույցներ եմ ունեցել ռազմական ոլորտի մասնագետների հետ, և նրանք ևս ձեռնպահ են մնում այն կանխատեսումներից, որ հակառակորդի տեղաշարժերը կարող են հանգեցնել ռազմական գործողությունների:

Լևոն Փանոսյան

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе