Բրիտանացի բարոնուհին 22-ամյա վիետնամցուն երեխայի տեղ Է դրել եւ նրան վերցրել ձեռքերի վրա
ОБЩЕСТВОԲրիտանացի բարոնուհի Միշել Մոնը ձեռքերի վրա Է վերցրել 22-ամյա վիետնամցուն՝ նրան երեխայի տեղ դնելով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 10-ին գրել Է Daily Mail-ը:
Մոնն այցելել Էր ձեռնարկատերերի խորհրդաժողով, որը տեղի Էր ունենում Վիտենամում: Ներքնահագուստի Ultimo բրիտանական բրենդի հիմնադիրը ճառով հանդես Է եկել միջոցառման երեքհազարանոց լսարանի առջեւ: Ելույթից հետո բեմ Է բարձրացել Նգուեն Տան Պատը, որպեսզի բրիտանուհուն ծաղկեփունջ նվիրի: Վիետնամցուն 6-ամյա երեխայի տեղ դնելով՝ ցածր հասակի պատճառով, Մոնը նրան ձեռքերի վրա Է վերցրել լուսանկարվելու համար:
Բարոնուհին հրատարակությանը հայտնել Է, որ ներկաները ծիծաղից թուլացել են՝ տեսնելով բեմի վրա տեղի ունեցածը: Առաջին շարքերում նստած Պատի կինը բրիտանուհուն խնդրել Է գրկից իջեցնել իր ամուսնուն:



