ԵՄ հասնելու ճանապարհին զոհված հարյուրավոր փախստականներ թաղված են անանուն գերեզմաններում
МЕЖДУНАРОДНОЕԻնչպես հաջողվել Է պարզել BBC-ին, Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս վերջին երկու տարում մահացած շուրջ 1250 միգրանտներ են թաղվել անանուն գերեզմաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ծովում խեղդված շատ միգրանտների մարմիններ ափ Էին նետվել եւ գտնվել ձկնորսների կողմից:
BBC-ի տվյալներով՝ Հունաստանի, Թուրքիայի եւ Իտալիայի տարածքում հայտնաբերվել Է առնվազն 70 գերեզման, որոնցում թաղվել են խեղդված փախստականները:
Այդ երկրների իշխանությունները խոստովանում են, որ իրենց չի հաջողվում պարզել բոլոր զոհված փախստականների ինքնությունը, չնայած կամավորների ակտիվ օգնությանը:
Միգրանտներով լեփ-լեցուն նավակները հաճախ են խորտակվում Եվրոպայի ափերի մոտ: Այդ նավաբեկությունների զոհեր են դառնում հարյուրավոր մարդիկ:
Լուսանկարը` Reuters
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



