Ереван, 26.Ноябрь.2025,
00
:
00
ВАЖНО


Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է քառօրյա պատերազմի սխրանքների բացառիկ պատմություններ

ОБЩЕСТВО

 ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ապրիլի 2-5-ը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ պետական պարգևներով պարգևատրման արժանի զինծառայողների անվանացուցակը: «Այն ներկայացվում է մեր քաջերին հիշելու և մեծա րելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Հովհաննիսյանը`ընդգծելով, որ ցուցակը կլինի շարունակելի:

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան 
ՊԲ 19916 զորամասի հրետանու պետ-բաժնի պետ, գնդապետ Գենադի ՌենիկիԲաղդասարյան (Ստեփանակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-5-ը ՊԲ պաշտպանության գոտում հմտորեն ղեկավարել է հրետանու կրակը, որի արդյունքում հասցվել է կրակային խոցում հակառակորդի ռեակտիվ հրետանային, ականանետային ստորաբաժանումներին, հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին, առաջխաղացման երթուղիներում, ծավալման բնագծերում, կենտրոնացման շրջաններում, ելման դի րքերում, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերին, դրանով իսկ կազմալուծել հակառակորդի ղեկավարման համակարգը, նվաճել կրակային առավելություն և ձախողել հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը: 

ՊԲ 42009 զորամասի հրամանատարի` մարտական պատրաստության գծով տեղակալ, գնդապետ Արարատ Միքայելի Մելքումյան (Ստեփանակերտի ԶԿ), ապրիլի 2-ին մեկնել է հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի կողմից գրավված ՊԲ 59703 զ/մ N112-118 մարտական դիրքերի գործողությունների շրջան: Հակառակորդը ամրանալով գրաված մարտական դիրքերում, փորձել է առաջ շարժվել: Թեժ մարտերի արդյունքում մեր դիրքապահ անձնակազմը` Ա.Մելքումյանի անմիջական ղեկավարությամբ, դիրքերի մատույցներում կասեցրել է նախահարձակ հակառակորդի առաջխաղացումը` վերջինիս պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: Ապրիլի 4-ին թեժ մարտերի ժամանակ վիրավորվել է: 

ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արտյոմ Իշխանի Գևորգյան (Կոտայքի ԶԿ), ստացել է մարտական առաջադրանք` վերադարձնել հակառակորդի կողմից գրաված N170 մարտական դիրքը: Անձամբ ղեկավարելով մարտը, երկ ու հատուկ նշանակության խմբերի մասնակցությամբ, լուսաբացին, ծածուկ առաջանալով դեպի նշված մարտական դիրքը, հրետանու և տանկերի կրակի աջակցության ներքո կատարել են դիրքի թևանցում: Վարելով նշանառու կրակ հակառակորդի ուղղությամբ, անձամբ ոչնչացրել է հակառակորդի 4 զինծառայող: Ներխուժելով դիրք, մերձամարտի են բռնվել հակառակորդի հետ` մատնել խուճապի և ստիպել դիմել փախուստի: Չդադարեցնելով գրոհը, հատուկ նշանակության խմբերը փոխգնդապետ Ա.Գևորգյանի ղեկավարությամբ շարունակել են հակառակորդի հետապնդումը՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարդկային կորուստնեÖ €: Անձամբ կատարել է ականազերծման աշխատանքներ, չեզոքացրել ծուղակները, կազմակերպել ազատագրված N170 մարտական դիրքի պաշտպանությունը: Անձնական օրինակով ոգենշչել ենթականերին կազմակերպել է հակառակորդի եռակի հակագրոհի ետմղումը:
ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Էդիկ Մկրտչի Մալոյան (Թալինի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ին ձեռնամուխ լինելով ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքի ետ գրավման կարևորագույն խնդրին, իր շուրջը համախմբելով ծառայակից ընկերներին, գրագետ և հմուտ մարտավարության շնորհիվ, առանց կորուստների, փոքրաթիÕ ¾ խմբով գրոհել և թեժ մարտերի արդյունքում կարողացել է ետ գրավել հակառակորդի կողմից զբաղեցված մարտական դիրքը, հակառակորդին հասցնելով զգալի կենդանի ուժի կորուստներ` ստիպել նրան նահանջել ելման դիրքերը:

ՊԲ 32964 զորամասի հատուկ նշանակության վաշտի հրամանատար, մայոր Արարատ Եղիշի Բաղդասարյան (Մարտակերտի ԶԿ), ՊԲ 33651 զ/մ N156 մարտական դիրքի ուղղությամբ ապրիլի 4-ին` գիշերով ներթափանցելով հակառակորդի դիրքեր, ձեռքի հակատանկային նռնականետով ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ և կենդանի ուժի զգալի կորուստներ պատճառել հակառակորդին:  ՊԲ 25918 զորամասի 4-րդ հակատանկային դիվիզիոնի 12-րդ մարտկոցի 1-ին դասակի 1-ին համալիրի ավագ օպերատոր, սերժանտ Մարատ Ալբերտի Պետրոսյան (Ստեփանակերտի ԶԿ, 14/2) 2016թ. ապրիլի 2-4-ը ՊԲ 59703 զ/մ NN 112-117 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ընթացքում, անտեսելով հակառակորդի տանկերից վարվող ինտենսիվ կրակը «Ֆագոտ» հակատանկային միջոցով ոչնչացրել է մեր դիրքերը գրոհող հակառակորդի 5 տանկ և 1 միավոր ՀՄՄ` կասեցնելով հակառակորդի տանկերի առաջխաղացումը:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան 
ՊԲ 32964 զորամասի հրամանատարի տեղակալ-հրետանու պետ, գնդապետ Նորայր Նելսոնի Ասլանյան (Ստեփանակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-5-ը հմտորեն ղեկավարել է դիվիզիայի հրետանու կրակը անմիջապես դիվիզիայի պաշտպանության գոտու դիմաց, որի արդյունքում հասցվել է կրակային խոցում հակառակորդի ռեակտիվ հրետանային և ականանետային, հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին, կրակային միջոցների առաջխաղացման երթուղիներում, ծավալման բնագ ծերում, կենտրոնացման շրջաններում, ելման դիրքերում, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերին, դրանով իսկ կազմալուծել հակառակորդի ղեկավարման համակարգը, նվաճել կրակային առավելություն և ձախողել հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը:
ՊԲ 42009 զորամասի հրամանատարի տեղակալ-հրետանու պետ, գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առուստամյան (Ստեփանակերտի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-5-ը հմտորեն ղեկավարել է դիվիզիայի հրետանու կրակը անմիջապես դիվիզիայի պաշտպանության գոտու դիմաց, որի արդյունքում հասցվել է կրակային խոցում հակառակորդի ռեակտիվ հրետանային և ականանետային, հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին, կրակային միջոցների առաջխաղացման երթուղիներում, ծավալման բնագծերում, կենտրոնացման շրջաններում, ելման դիրքերում, հրամանատարական և հրամանատարադիտարկման կետերին, դրանով իսկ կազմալուծել հակառակորդի ղեկավարման համակարգը, նվաճել կրակային առավելություն և ձախողել հակառա-կորդի գերազանցող ուժերի հարձակումը:

ՊԲ 23524 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Սլավիկի Ջհանգիրյան (Ստեփանակերտի ԶԿ), ս.թ. ապրիլի 2-ին անձամբ ղեկավարելով 2- րդ տանկային վաշտը, հրետակոծության տակ դուրս է եկել ՄՏՎ-ից և ընթացքից զբաղեցրել բնագիծ ՊԲ 59703 զ/մ NN112-118 մ/դիրքերի թիկունքային մասում և իրականացրել հակառակորդի հարձակվող ստորաբաժանումների խոցում, այնուհետև իրենց միացած 1-ին ՏՎ-ի հետ համատեղ գործողությունների արդյունքում ձախո-ղել են հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը և առաջխաղացումը: Մարտական գործողությունների ընթացքում նրա ղեկավարած ստորաբաժանումները շարքից հանել են հակառակորդի 5 միավոր տանկ, զրահատեխնիկա, պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ:

ՀՀ ՊՆ 24923 զորամասի կապի պետ, մայոր Արամ Իլյայի Պողոսյան (Իջևանի ԶԿ), խմբի կազմում մասնակցել է տարբեր մարտական գործողությունների և հակառակորդի անընդհատ հրետակոծության պայմաններում ապահովել հատուկ նշանակության խմբերի, մարտական գործողություններին մասնակցող ստորաբաժանումների և կենտրոնի միջև կայուն կապը, ակտիվ մասնակցել է մարտերին և խոցել հակառակորդի հատուկ նշանակության բրիգադի հրամանատարին: Թալիշ գյուղ մտած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հետ առճակատվելով ղեկավարել է ստորաբաժանումը, մերձամարտի են բռնվել, հետապնդել և ոչնչացրել են նրանց:

1. ՊԲ 23524 զորամասի հրամանատարի` նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, մայոր Արթուր Ռաֆիկի Հովսեփյան (ԼՂՀ Մարտունու ԶԿ ), 
2. ՊԲ 23524 զորամասի 1-ին տանկային վաշտի հրամանատար, կապիտան Արման Գրիգորիի Ադամյան (Հադրութի ԶԿ), 
3. ՊԲ 23524 զորամասի 2-րդ տանկային վաշտի 3-րդ տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռոման Գրիգորիի Ադամյան (Հադրութի ԶԿ)
Վերը նշված 3 զինծառայողները (տանկի անձնակազմը) ապրիլի 2-3-ը ընթացող մարտական գործողությունների ժամանակ, շրջանցելով N112 մարտ ական դիրքը, թիկունքից շեշտակի հարվածով կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը` վնասազերծել և ոչնչացրել հակառակորդի 2 միավոր տանկ` պատճառելով նաև կենդանի ուժի զգալի կորուստներ:

ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի 1-ին հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի հրամանատարի տեղակալ, կրտսեր սերժանտ ՌազմիկԳրիգորի Գասպարյան (Վարդենիսի ԶԿ), սպայական ջոկատի հրամանատար, մայոր Հ. Մովսեսյանը 6-րդ ՊՇ-ի N170 մարտական դիրքի ետ գրավման մարտերի ժամանակ հանդիպելով հակառակորդի մեծաթիվ խմբերի համառ դիմադրությանը, օգնության է կ անչել 5-րդ ՊՇ-ում գտնվող կրտսեր սերժանտ Ռազմիկ Գասպարյանի խմբին: Ռ.Գասպարյանը իր ՀՆշ խմբով անմիջապես օգնության է հասել և 6-րդ ՊՇ-ի N171 մարտական դիրքի թիկունքից մարտի մեջ մտել, դուրս բերել մարտական գործողությունների ժամանակ վիրավորված մայոր Հ. Մովսեսյանին, իր վրա վերցրել խմբի հրամանատարությունը, ղեկավարել մարտը, հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: 

Թալիշ գյուղ մտած հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հետ առճակատվելով մերձամարտի է բռնվել և ստիպել հակառակորդին նահանջել դեպի անտառ, որտեղ հետապնդել և ոչնչացր ել է նրանց:

ՊԲ 33651 զորամասի հակատանկային մարտկոցի 1-ին դասակի 1-ին ֆագոտ հաշվարկի հրամանատար, սերժանտ Շուլի Արմենի Հակոբյան (14/1, Գյումրու ԶԿ) 2016թ. ապրիլի 4-ին N 153 մարտական դիրքում մասնակցել է մարտական գործողությունների, որի ժամանակ մոտ 1200մ հեռավորությունից «Ֆագոտ»-ով խոցել է հակառակորդի 3 տանկ` կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:

ՊԲ 33651 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Գրիգորիի Աղասյան(15/1 ԼՂՀ Մարտունու ԶԿ) 

ՊԲ 33651 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի ավագ հրաձիգ, շարքային Հարություն Սարիբեկի Բադալյան(14/1, Մաշտոցի ԶԿ),
Ապրիլի 2-ին ժամը 05:10-ի սահմաններում, N 140 մարտական դիրքի դիտորդ, շարքային Հ.Բադալյանը նկատել է դիրքին մոտեցող հակառակորդի դիվերսիոն խմբին և զեկուցել դիրքի ավագ կրտսեր սերժանտ Ա. Աղասյանին: Հակառակորդի ականանետերի տեղատարափ կրակոցների տակ կրտսեր սերժանտ Ա. Աղասյանը, արագ կողմնորոշվելով ու առանց խուճապի մատնվելու, կազմա-կերպել է շրջանաձև պաշտպանություն ու դիրքի անձնակազմով մարտի բռնվել դիվերսանտների հետ: Շարքային Հ. Բադալյանը նկատելով գետնատնակին մոտեցած 2 դիվերսանտների, անմիջապես ոչնչացրել է նրանց, իսկ կրտսեր սերժանտ Ա.Աղասյանը նռնակով խոցել ու վիրավորել է խրամուղու պաշտպանիչ հողաթմբի (բրուստվեր) վրա հայտնված դիվերսանտ սպային, այնուհետև ինքնաձիգով ոչնչացրել, որից հետո քարշ տվել նրան գետնատնակի հարակից տարածքում սպանված մյուս 2 դիակների մոտ:

ՊԲ 59703 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 11-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի նռնակաձիգ, շարքային Նարեկ Սիրեկանի Մալխասյան(ԱրտաշատÕ « ԶԿ, 14/1), 2016թ. ապրիլի 2-ին ՊԲ 59703 զ/մ պաշտպանության տեղամասում ծավալված մարտական գործողությունների ժամանակ նկատելով մեր դիրքերի ուղղությամբ ընթացող և ռմբահարող հակառակորդի մարտական ուղղաթիռը, N148 մարտական դիրքից ՁՀՆ-7-ով ոչնչացրել է ուղղաթիռը:

«Արիության համար» մեդալ 
ՊԲ 42009 զորամասի շտաբի հետախուզական բաժանմունքի պետ-հետախուզության պետ, փոխգնդապետ Վրեժ Մարատի Գրիգորյան (Ստեփանակերտի ԶԿ), ապրիլի 2-ին N112-118 մարտական դիրքերի մատույցներում անձամբ ղեկավարելով միավորման հատուկ նշանակության վաշտը, մասնակցել է հակառակորդի մեծաքանակ ուժերի դեմ մղվող թեժ մարտերին` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ` կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: 

ՀՀ ՊՆ 75937 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, Ö փոխգնդապետ Կամսար Ռազմիկի Հարությունյան (Վարդենիսի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ՊԲ 33651 զորամասի NN 153-170 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ հմտորեն ղեկավարել է ենթակա ստորաբաժանումները, ցուցաբերել խիզախություն և արիություն, ենթակաների հետ միասին կասեցրել են հակառակորդի ներթափանցումը պաշտպանության խորքը, որի արդյունքում ոչնչացվել է հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ:

ՊԲ 59703 զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի հրամանատար, մայոր Ակսել Աղվանի Գրիգորյան (Գորիսի ԶԿ), 2016թ. ապրիլ ի 2-3-ը ՊԲ 59703 զ/մ NN 112-117 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ հմտորեն ղեկավարել է հրետանային դիվիզիոնի կրակը, որի արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 2 միավոր զրահատեխնիկա և կենդանի ուժ:
1. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի` սպառա-զինության գծով տեղակալ, մայոր Հայկ Ռուդիկի Գալստյան (Արտաշատի ԶԿ), 
2. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ, կապիտան Էդուարդ Թաթուլի Թելյան (Ստեփանակերտի ԶԿ), 
Վերը նշված երկու զինծառայողները 2016թ. ապրիլի 2-ին` ստեղծված օրհասական իրավիճակում, մայոր Է.Մալոյանի անմիջական ղեկավարությամբ գործող խմբի կազմում` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ, գրոհել է հակառակորդի կողմից գրաված ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը: Գրագետ մարտավարության արդյունքում խումբը կարողացել է ետ շպրտել հակառակորդին` պատճառելով հակառակորդին զգալի կենդանի ուժի կորուստներ, վերագրավել ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը` առանց կորուստների:

ՀՀ ՊՆ 24923 զորամասի բուժկետի բժիշկ, բ/ծ լեյտենանտ Արմեն Սուրենի Բաբայան (Կապանի ԶԿ), 2016թ. ապրիլ ի 2-ից 5-ը` մասնակցել է հակառակորդից N170 մարտական դիրքի ետ գրավման թեժ մարտերին, որի ժամանակ հակառակորդի հրթիռահրետանային հրետակոծության ինտենսիվ կրակի տակ մարտադաշտից դուրս է բերել իրենց խմբերի և մարտական գործողություններին մասնակցող մյուս ստորաբաժանումների վիրավորված զինծառայողներին և ցույց տվել առաջին բուժ. օգնությունը` փրկելով շատերի կյանքը:
ՊԲ 49971 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի դիպուկահարների ջոկի հրամանատար-դիպուկահար, պայմանագրային զինծառայող, սերժանտ Մհեր ԲորիսիԱյվազյան (Մարտակերտի ԶԿ), 2016թ. ապրիլÕ « 2-ին` ստեղծված օրհասական իրավիճակում, մայոր Է.Մալոյանի անմիջական ղեկավարությամբ գործող խմբի կազմում` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ, գրոհել է հակառակորդի կողմից գրաված ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը: Գրագետ մարտավարության արդյունքում խումբը կարողացել է ետ շպրտել հակառակորդին` պատճառելով հակառակորդին զգալի կենդանի ուժի կորուստներ, վերագրավել ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը` առանց կորուստների,
ՀՀ ՊՆ 75937 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 82մմ-անոց ականանետային մարտկոցի 1-ին ականանետի նշանառու, պայմանագրային զինծառայող, շարքային Սմբատ Ռաֆիկի Բաղդասարյան (Արթիկի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ՊԲ 33651 զորամասի NN 153-170 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ մասնա-գիտական բարձր ունակությունների և հրամանատարական հմտությունների շնորհիվ ականանետի դիպուկ կրակոցներով ոչնչացրել է հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը,
ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի ավտոմոբիլային ջոկի հրամանատար, շարքային Վահան Միգելի Սամսոնյան (Հադրութի ԶԿ, 15/1)
2016թ. ապրիլի 2-ին` ստեղծված օրհասական իրավիճակում, մայոր Է.Մալոյանի անմիջական ղեկավարությամբ գործող խմբի կազմում` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ, գրոհել է հակառակորդի կողմից գրաված ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը: Գրագետ մարտավարության արդյունքում խումբը կարողացել է ետ շպրտել հակառակորդին` պատճառելով հակառակորդին զգալի կենդանի ուժի կորուստներ, վերագրավել ՊԲ 49971 զ/մ N 116 մարտական դիրքը` առանց կորուստների,
ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի 3-րդ հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի 1-ին ջոկի ավագ հետախույզ-դիպուկահար, պայմանագրային զինծառայող, շարքային Յուրիա Սահակի Գաբրիելյան (Էրեբունու ԶԿ) խմբի կազմում մասնակցել է տարբեր մարտական գործողությունների և N170 մարտական դիրքի համար մղվող մարտերին: Դիպուկ կրակոցներով ոչնչացնելով հակառակորդի կենդանի ուժը, հատուկ նշանակետերը և հակառակորդի գնդացրորդին, ապահովել է խմբի մարտական խնդիրների կատարումը, 
1. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի բժշկական կետի պետ-բուժակ, ավագ Ալիկ Արտիկի Հայրապետյան (Ասկերանի ԶԿ), 
2. ՊԲ 49971 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար, շարքային Սուրեն < /b>Արտյոմի  Ներսիսյան (Ախուրյանի ԶԿ, 14/2), 
Վերը նշված երկու զինծառայողները 2016թ. ապրիլի 2-ին` մասնակցել են հակառակորդի կողմից գրավված ՊԲ 49971 զ/մ N116 մարտական դիրքը վերագրավելու և առաջնային գիծը վերականգնելու համար մղված թեժ մարտերին: Արհեստավարժորեն, մասնագիտական բարձր որակների շնորհիվ, հակառակորդի տեղատարափ կրակի տակ կարողացել են մարտի դաշտից դուրս բերել վիրավորված զինծառայողներին և ցուցաբերել առաջին բուժ օգնությունը` փրկելով նրանցից շատերի կյանքը: 

ՊԲ 33651 զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 4-րդ հրաձգային վաշտի 2- րդ դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Վրեժ ՎալերիիԲզնունի (14/2, Նոր Նորքի ԶԿ) ապրիլի 3-ի գիշերը, ժամը 05:00-ի սահմաններում, հակառակորդը 15 տանկով հարձակում է սկսել N155 մարտական դիրքի ուղղությամբ: Վ. Բզնունին առանց երկնչելու ՁՀՆ-7-ով խոցել է հակառակորդի 1 տանկ: Մարտի ժամանակ ստացած բեկորային վնասվածքներով շարունակել է մարտը և ոչնչացրել հակառակորդի 8 զինվոր,
ՊԲ 38862 զորամասի 3-րդ հրաձգային գումարատկի դյուրակիր զենիթային համա-լիրների ջոկի ավագ հրաձիգ-զենիթային, շարքային Գևորգ Հովհաննեսի Մանուկյան, (14/1, Արթիկի ԶԿ) 2016թ. ապրիլի 2-ին գտնվելով ՊԲ 38862 զ/մ 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարական դիտակետում նկատելով մեր դիրքերին մոտեցող հակառակորդի մարտական ուղղաթիռը «Իգլա» ԴԶՀՀ-ով ոչնչացրել է այն:

«Մարտական ծառայություն» մեդալ
1. ՊԲ 42009 զորամասի հատուկ նշանակության վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Արայիկ Ռուբենի Պողոսյան (Հադրութի ԶԿ), 
2. ՊԲ 42009 զորամասի հատուկ նշանակության վաշտի 3 խմբի հրամանատար, լեյտենանտ Ռոբերտ Յուրիկի Բաղյան (Հադրութի ԶԿ): 

Ապրիլի 2-ին հակառակորդը` օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները հարձակում էր գործել և գրավել ՊԲ 59703 զ/մ-ի N112-118 մարտական դիրքերը: Վերը նշված զինծառայողները ակտիվորեն մասնակցել են նշված մարտական դիրքերի մատու յցներում ծավալված մարտական գոր-ծողություններին, անձնուրացությամբ և խիզախությամբ պաշտպանել են դիրքերի մատույցները` հա-կառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, թույլ չտալով նրանց առաջխաղացումը,
ՀՀ ՊՆ 75937 զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի 11-րդ հրաձգային վաշտի գնդացրային ջոկի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, շարքային ՌուդիկԱրկադիի Մալխասյան (Վարդենիսի ԶԿ), 2016թ. ապրիլի 2-ից 5-ը ՊԲ 33651 զորամասի NN 153-170 մարտական դիրքերի համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ ԴՇԿ գնդացրով ինտենսիվ կրակի տակ պահելով մարտական դիրքերի մատույցները, կանխել է հակառակորդի խմբերի ներթափանցումը պաշտպանության խորքը: Ցուցաբերել է անձնուրացություն և խիզախություն, պաշտպանել դիրքերի մատույցները` կասեցրել հակառակորդի առաջխաղացումը և վերջինիս պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ:

Мир - лозунг или внешняя политика? Толерантность должна формироваться с школьного возрастаВажность информационной безопасности: IDBank и Idram поддержали конкурс APOCALYPSE CTF 2025Представитель IDBank Иннеса Амирбекян назначена сопредседателем Рабочей группы Комиссии по банковским вопросам МТП по гарантиямВ окрестностях Дилижана продолжаются работы по тушению пожаровГенеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасностиГубернатор Вайоцдзорской области Армении: Пожары на мусорных свалках в городах Ехегнадзор и Джермук под контролемСледственные органы не представили надлежащих доказательств: Слушания в НС Армении по теме политзаключенныхТрамп: Часть территории Украины все равно могла бы перейти к России в течение следующих нескольких месяцевТатоян: Бывшие президенты Армении питают власть Никола Пашиняна В Центральном административном районе Еревана продолжаются работы по демонтажу незаконно размещенных киосковТрамп: Мы очень близки к мирному соглашению между Россией и УкраинойСын Микаэла Арутюняна утверждает, что он вообще не общался с Навальным, а остальных даже не знает: «Паст»«Его пример ценен»: заслуженный строитель России о смерти Симоняна Кто на самом деле наносит вред государству? «Паст»Кэшбэк - это мошенничество. Получается: хотят, чтобы люди молчали, а сами они ели и не насытились: «Паст»IDBank — Пионер цифрового банкинга и инноваций в АрменииТупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полное ненависти: «Паст»Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкойРаботы Гийома Туманяна покажут на Неделе искусств в ЛюксембургеUcom поддержал проведение ежегодного конкурса по кибербезопасности «Capture the Flag 2025» Боксер Ванес Мартиросян скончался после продолжительной болезниABC News: США планируют провести отдельную встречу с российской стороной по УкраинеВ Украине рассказали о двух проектах документов, переданных США, и ультиматуме ВашингтонаЗои Салдана раскрыла важное «обещание», которое она дала вместе с мужем Марко Перего и которое влияет на все аспекты их жизниИзраиль впервые с лета нанёс удар по Бейруту: утверждается, что погиб высокопоставленный член «Хезболлы»Заявление: Украина и США подготовили обновлённый документ по мируКакие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»Какие доходы не будут подлежать декларированию? Предлагаются новые изменения: «Паст»Почему власти «паникуют»? «Паст»Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»Ким Кардашьян тайно выкупила библию покойного отца за $80,276Токаев: Армения является надежным партнером для КазахстанаФинансово грамотные вместе с Idram и IDBank: очередная остановка – лагерь НаириКитайский робот установил мировой рекорд, пройдя без остановки более 100 кмГенрих Мхитарян уже приступил к индивидуальным тренировкамАрмянские хореографические ансамбли из Владимирской области заняли призовые места на фестивале в МосквеGuardian: из Британии могут уехать до 50 тыс. медсестер из-за миграционных мер«По-нашему»: Армения заслуживает руководителя, который не оторван от реальности и связан со своим народомВ Казахстане обсуждают восстановление авиасообщения с АрмениейМинистр: Астана может открыть новый торговый маршрут в Турцию через АрмениюIdram получила разрешение на создание и эксплуатацию армянской платёжно-расчётной QR системы IdramNetUcom завершил построение сети 5G во всех городах Армении А что было бы, если бы он просто сделал антивластные призывы в банке? «Паст»Власти даже не скрывают, что ЭСА и Церковь интересуют их исключительно в рамках предвыборной «логики»: «Паст»От «успеха» к поражению: как «казахстанский транзит» разрушил нарративы власти? «Паст»В Лувре после дерзкого ограбления к концу 2026 года установят 100 внешних камер видеонаблюденияIDBank получил разрешение на открытие представительства в Соединённых ШтатахКонкурс RoboTon 2025 прошёл при спонсорстве IdramАрмия Израиля призвала эвакуироваться жителей двух деревень на юге ЛиванаЮрий Киракосян стал призером чемпионата России по карате