Հուշ երեկո` «Ես ապրում եմ»
ЛАЙФ
Առնո Բաբաջանյան համերգասրահը լեփ-լեցուն էր մարդկային բազմությամբ: Հանդիսատեսի շարքերում էին մարդիկ, որոնք ողջ ընթացքում մտքով Maga Dance ստուդիայի գեղարվեստական ղեկավար Մագայի կենդանության օրոք միասին ապրած օրերն էին վերհիշում:
Երիտասարդ պարուհու ընդհատված կյանքի մեջ մի տեսակ կենդանություն կա, որը կարմիր գծի նման անցնում է մեր կողքով ու հիշեցնում իր մասին: Բեմում էին երգիչներ Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը, Գրիգոր Միրզոյանը, Արայիկ Համբարձումյանը, Մասիս Հունանյանը, Վրույր Թադևոսյանը և այլք: Նրանց սրտառուչ կատարումներն ուղեկցվում էին պարային բեմադրություններով: Համերգային ծրագրի պատասխանատուն խմբի հիմնադիր-տնօրեն Անուշ Գիժլարյանն էր, ով լինելով Մագայի հարազատ քույրը, փորձում էր հաղթահարել հոգու ցավն ու ապրեցնել Մագային պարի, նազանքի շնորհիվ:
Խմբի յուրաքանչյուր պարուհի՝ մանուկ, թե մեծ առանձնանում էին ոչ միայն բեմական հագուստներով, այլև այն գիտակցությամբ, որ պարը արվեստի այն ճյուղն է, որի մեջ սինթեզվում են ստեղծագործական միտքը, երաժշտությունն ու հոգու թռիչքը:
Պատրաստեց Past.am-ը։




















































