ԼՂՀ արտգործնախարարն ընդունել է Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին
ПОЛИТИКАՄայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Ստեփանակերտում կայացած Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի մասնակիցների հետ, տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Իր խոսքում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը։
Կարեն Միրզոյանը նաև անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, տարբեր բնագավառներում միջազգային համագործակցության հաստատմանը և զարգացմանը։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը դրական է գնահատել Հայ Դատի կառույցների հետևողական ջանքերը՝ ուղղված Արցախի շահերի պաշտպանությանը և խթանմանը։
Այնուհետև Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին ԼՂՀ արտաքին քաղաքական խնդիրների, տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության վերաբերյալ։



