Իրականություն, որը նման է լեգենդի. Արմենակ Ուրֆանյան (Տեսանյութ)
ВИДЕОPanorama.am-ը գրում է.
Արմենակ Ուրֆանյանի կյանքում ամեն ինչ կիսատ մնաց, բացի հայրենիքի նկատմամբ ունեցած նվիրումից:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վերջին գիշերը եղավ Արմենակի ու նրա շատ զինակիցների համար: Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջին մարտն իրենց վրա վերցրին կապիտան Արմենակն իր դասակի հետ: Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց երկու անգամ ետ մղել հակառակորդին: Երբ հասկացավ, որ այլևս դիմադրել անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման տվեց: Առաջին անգամ զինվորները չլսեցին հրամանատարին, անհավասար պայքարը շարունակվում էր… Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը զոհվեցին իրենց հրամատարի հետ, իսկ մյուսները վիրավորվեցին:
Լեգենդի նմանվող իրականությունը, թե ինչպես են դիմադրել թշնամուն ու զոհվել կապիտանն ու նրա զինվորները, հետո այդ մասին դեռ շատ կպատմեն վիրավոր զինակիցները:
Արմենակ Ուրֆանյանի տան եմ, նրա մայրիկի մոտ: Նախօրոք մտածված սփոփանքի բոլոր խոսքերը ի չիք դարձան, քանի որ աշխարհի ոչ մի լեզվում չկան այն խոսքերը, որոնք կարող են սփոփել որդեկորույս մորը: Մայրն էլ հավանաբար չի սպասում այդ խոսքերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



