Իվետա Մուկուչյանը իր դիմահարդար քրոջն առաջ տանելով՝ իրեն է վնասում
БЛОГԱյս տարվա մեր Եվրոտեսիլյան պատվիրակը երգչուհի Իվետա Մուկուչյանն է, բան չունեմ ասելու լավ ձայն ունի, արտաքնային լավ տվյալներ, արտերկում էլ մասնակցել է բազմաթիվ մրցույթների: Վերջերս համացանցում լայն քննարկվում էր նրա բեմական հագուստը, շատերը համարեցին որ այն չափից դուրս բաց է և հայուհուն վայել չէ: Կազմակերպիչներն էլ հայ «ավանդապաշտ» հասակարությանն հանգստացնելու համար ասացին, որ նա մրցույթին այդ հագուստով չի ներկայանալու: Լավ այս հարցը լուծվեց, իսկ ի՞նչ կասեք դիմահարդարման մասին:


Երգչուհու դիմահարդարմամբ գրեթե միշտ զբաղվել է քույրը, բայց համաձայնվեք որ նրա դեպքում պարզապես չափն անցնում է: Գիտեմ՝ հիմա կասեք, որ նա պրոֆեսիոնալ է, քանի որ աշխատում է մի շարք հեղինակավոր ամսագրերի և հայտնի աստղերի հետ, բայց այդքան «գաջել» և փչացնել քրոջ դիմագծերն անընդունելի է:
Լավ, իսկ ի՞նչու են Իվետայի քրոջը վստահել այդ պատասխանատու գործը, ես երկու տարբերակ եմ տեսնում, առաջին՝ Իվետան քրոջն առաջ է տանում, երկրորդ՝ հայաստանյան պատվիրակությունը որոշել է գումար խնայլ դիմահարդարի վրա:
Վերջում միայն կասեմ, որ Իվետայից ինչ լուսանկար նայում եմ, որտեղ նա քրոջ արված դիմահարդարմաբ է, կարծես մի տաս տարով ծերացած լինի:
.jpg)


Աննա Սմբատյան Ֆեյսբուք



