Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պետք Է դուրս բերվեն փակուղուց. Կվիրիկաշվիլի
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է կառուցողական երկխոսության օգնությամբ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ Է նորմալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսօր մեր հարաբերությունները փակուղում են, կարծում եմ, որ մենք պետք Է դուրս գանք այդ փակուղուց, բայց… ոչ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումների հաշվին, այլ առավելագույն կառուցողականության շնորհիվ»,- հայտարարել Է Կվիրիկաշվիլին:
Դրա հետ մեկտեղ վարչապետը համարժեք Է համարել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի հայտարարությունն այն մասին, որ ապագայում հնրավոր Է իր հանդիպումը Ռուաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, հաղորդել Է Sputnik-ը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



