Տեսա դասակիս հրամանատարը վիրավորվեց, նետվեցի՝ փրկեմ. Արմենակը պատմում է՝ ինչպես է վիրավորվել
ОБЩЕСТВОՍտեփանակերտի զինվորական հոսպիտալում գտնվող Արմենակ Ղազարյանը հերոս զինվորներից է: Նա, հակառակորդի կողմից արձակած ականանետերի հարվածների ընթացքում առաջ է նետվել՝ փորձելով փրկել իր դասակի հրամանատար Տիգրան Պողոսյանի կյանքը:
Արցախի հոսպիտալում գտնվող Արմենակը Yerkir.am-ի հետ զրույցում մինչև պատմելը՝ ինչպես է վիրավորվել, նշեց, որ ցանկանում է ևս մեկ անգամ բոլորին ասել՝ մեր զինվորների մոտ մարտական ոգու պակաս չկա: Նա առանձնակի հպարտությամբ ու սիրով հիշեց իր գումարտակի չորս զինծառայողների հերոսությունը և ասաց՝ ուզում է, որ նրանց արած սխրանքը միշտ հիշվի: «Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, Քյարամ Սլոյանը իսկապես հերոսներ են, ուզում եմ, որ նրանց արած գործը երբևէ չմոռացվի»,- ասաց Արմենակը և ընդգծեց, որ նրանց արած հերոսությունը կանխեց ավելի վատը, որ կարող էր լինել:
Արմենակ Ղազարյանը բեկորային վիրավորում է ստացել ապրիլի 25-ի գիշերը՝ Մարտակերտի շրջանում՝ առաջնագծում: «Գիշերը մոտավորապես մեկի սահմաններում ականետի հարվածից դասակիս հրամանատարը վիրավորվեց, ես էդ ժամանակ փակ տեղում էի, բայց որ տեսա հրամանատարս վիրավորվեց, դուրս եկա, որ նրան բերեմ փակ տեղ: Հենց էդ ընթացքում ես էլ վիրավորվեցի»,- պատմեց զինծառայողը՝ հավելելով. «Մենք ամեն ինչ արեցինք, որ դասակիս հրամանատարին՝ Տիգրան Պողոսյանին, փրկենք, բայց, ցավոք, չկարողացանք, ամբողջ մարմինը բեկորային վնասվածքներով էր պատված: Անընդհատ խփում էին ականանետով, մի պահ հանգստացավ դրությունը ու էլի մարդիկ եկան օգնելու, որ հրամանատարիս հասցնենք շտապօգնության մեքենային: Հենց էդ ժամանակ նոր զգացի, որ ես էլ եմ վիրավոր»:
Շարունակությունն՝ այստեղ։



