Սիզրանում սպանության մեջ կասկածվող ադրբեջանցիներին ձերբակալելու համար ուժայիններին պարգեւատրել են
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանում իրավապահ մարմինների 20 աշխատակից է պարգեւատրվել Սիզրանում ոստիկանության գնդապետ Անդրեյ Գոշտայի եւ նրա ընտանիքի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցիներին ձերբակալելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Պարգեւատրվածների թվում են ՆԳՆ 5 աշխատակիցներ, Քննչական կոմիտեի 5 աշխատակիցներ եւ ԱԴԾ-ի 2 աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ երկու տղամարդու եւ չորս կնոջ մարմինները հայտնաբերել են ապրիլի 24-ի առավոտյան, Սամարայի մարզի Սիզրանի շրջանի Իվաշեւկա ավանում: Սպանվածներից մեկը Սիզրանի ոստիկանության նախկին ղեկավար Անդրեյ Գոշտան է, մյուսները՝ նրա ընտանիքի անդամները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սպանության կասկածանքով չորս անձ է ձերբակալվել: Քննչական կոմիտեի վարկածով, սպանության հնարավոր շարժառիթ կարող է լինել ավազակային հարձակումը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



