Շուշին ազատագրած գյումրեցի երկրապահները վստահ են՝ այսօրվա սերունդն արժանի հետևորդ է
ОБЩЕСТВО«Կումայրի» ջոկատը՝ Միքայել Վարդանյանի հրամանատարությամբ, մարտական մեծ ճանապարհ է անցել՝ Լաչին, Հորադիս, Հադրութ, ապա նաև Շուշի: Մարտական այս երկար ու հաղթական ճանապարհին ջոկատի 13 անդամ զոհվել, իսկ 18-ը վիրավորվել է, բայց ջոկատի մարտիկները վստահ են՝ այսօրվա սերունդը շատ լավն է, ավելի լավը, ինչն ապացուց եցին շատերը, ցավոք, նաև իրենց արյան գնով:
Ջոկատի անդամները մայիսի 8-ին այցելում են «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն, հարգում իրենց ընկերների, ինչպես նաև հրամատարի հիշատակը, հիշում անցած օրերը: Այս տարի ջոկատը ամբողջ կազմով չէ, քանի որ ջոկատի մյուս անդամներն այս պահին դիրքերում են, իսկ Գյումրիում գտնվողնեևը նոր են վերադարձել:
Շնորհավորելով միմյանց ու ողջ հայ ազգին Շուշիի ազատագրման առթիվ՝ ջոկատի անդամները միաբերան հաստատեցին՝ այսօրվա սերունդը շատ քաջ է: «Նրանք մեզանից լավն ու հզոր են: Չեմ կարող բացատրել, ինչ մայրեր են նրանց ծնել, որ այսպես հերոս տղաներ են՝ ամեն մեկը մի հերոս: Այսօր ես խոնարհվում եմ այն մայրերի առաջ, ում որդիները բանակում են: Մեր ազգը հերոս է նրանցով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց «Կումայրի» երկրապահ կամավորական ջոկատի մարտիկՄարտուն Պետ րոսյանը (Մռդո), ում հրամանատարությամբ այս օրերին ջոկատը եղել է Արցախում:
Արմենուհի Մխոյան



