Քաջարանցի Արսենը պարգեւատրվեց դիրքը հետ վերցնելու համար
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Արսեն Օհանջանյանը ծառայում է Մարտակերտի շրջանում տեղակայված զորամասերից մեկում: Ապրիլի 2-ին հակառակորդին հաջողվել է գրավել այդ ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը: Ժամեր անց Արսենն ու ծառայակից ընկերները հետ են վերցրել դիրքը:
«Բառերով պատմելու չի. հակառակորդը մեծ վնասներ կրելով հետ շպրտվեց, իսկ մենք շարունակեցինք մեր ծառայությունը»,- NEWS.am-ի թղթակցին պատմեց Արսենը:
Արսեն Օհանջանյանը 20 տարեկան է, երկու ամիս անց կավարտի ծառայությունն ու կվերադառնա Քաջարան:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մայիսի 8-ին Արսեն Օհանջանյանը նույնպես պարգեւատրվեց հուշամեդալով: Նա միակը չէ այս զորամասում, ով քառօրյա պատերազմում անձնվիրաբար կռվել է: Զորամասի բարձրաստիճան զինվորականները հպարտությամբ են նշում. իրենցից միայն ութն այսօր է պարգեւատրվել, մյուսները` տարբեր ժամանակաշրջաններում:
«Հերոս զորամաս ունենք»,- նշեցին նրանք:



