Խոհանոցում փայլաթիթեղի օգտագործումը վտանգավոր է առողջության համար
ЛАЙФՄեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ որևէ ուտեստի պատրաստման համար օգտագործել է ալյումինե փայլաթիթեղ: Սակայն շատ քչերը գիտեն, որ դա առողջության համար շատ վտանգավոր է:
Ալյումինը թունավոր նյութ է, որը շատ վտանգավոր է մարդու առողջության համար:
Ալյումինից թունավորվել
Ալյումինի չափից շատ ազդեցությունը ծանրաբեռնում է մարդու օրգանիզմը վտանգավոր տոքսիներով: Մարդկային օրգանիզմը ինքնուրույն է օրգանիզմից հեռացնում վնասակար տոքսինները, սակայն շատ ծանրաբեռնվածության դեպքում, օրգանիզմը կարող է չհաղթահարել այդ խնդիրը: Մասնագետները նշում են, որ ալյումինը կարող է կուտակվել մարդու օրգանիզմում և ժամանակի ընթացքում հանգեցնել թունավորման:
Այն կարող է արտահայտվել հետևյալ ախտանշաններով՝ մկանային թուլություն, ոսկրային ցավեր, ցնցումներ ու հոգեկան խանգարում: Երեխաների մոտ այն կարող է առաջացնել աճի ու զարգացման արգելակում:
Ալյումինից թունավորվելը կարող է հանգեցնել նաև անեմիայի, շնչառական համակարգի հիվանդությունների ու նյարդային համակագի խանգարումների:
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ալյումինի ազդեցությունը կարող է առաջացնել էմբրիոնների անոմալիաներ և թերություններ:
Ալյումինները շրջապատում
Այդ մետաղը կենտրոնանում է երկրի ընդերքում: Մարդու օրգանիզմին, իր բնական ֆունկցաների կատարման համար, այդ նյութը անհրաժեշտ չէ, սակայն այն հաճախակի պարունակվում է սովորական մթերքներում կամ դեղամիջոցներում, այդ թվում նաև ասպիրինում և տարբեր տեսակի վիտամիննային հավելումներում:
Ալյումինե փայլաթիթեղի օգնությամբ սնունդ պատրաստելիս, այն մնում է սննդի վրա և ներթափանցում օրգանիզմ:
Կանխել ալյումինից թունավորվելը
Մարդու օրգանիզմը կարող է ինքնուրույն ազատվել միայն ալյումինի փոքր քանակությունից: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս փոխել սննդի պատրաստման սովորությունները և խոհանոցային ալյումինե սպասքը փոխարինել այլ սպասքով, հրաժավել ալյումինե փայլաթիթեղով ուտեստներ պատրաստելու սովորությունից, սահմանափակել պահածոյացված և տեխնոլագիական մշակման ենթարկված մթերքների օգտագործումը, քանի որ նրանցում ալյումինը հաճախակի օգտագործվում է որպես սննդային կոնսերվանտ:
Ընտրեք և օգտագործեք թարմ, էկոլոգիապես մաքուր սննդամթերքներ: Դա կօգնի նվազեցնել ալյումինից թունավորվելու հավանականությունը:



