Ղազարյանը բաց կթողնի Բենֆիկայի դեմ հանդիպումը
СПОРТ«Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է հրապարակել, ըստ որի՝ նա չի կարող մասնակցել Պորտուգալիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բենֆիկայի» դեմ հանդիպումը:
««Էստորիլի» դեմ խաղի ընթացքում վնասել եմ ոտնաթաթս: Վնասվածքի մասին իմացել եմ հանդիպումից հետո: Ցավոք, վնասվածքի պատճառով բաց եմ թողնելու «Բենֆիկայի» դեմ հանդիպումը»,- գրել է Ղազարյանը:
Ավելացնենք, որ «Մարիտիմու» - «Բենֆիկա» հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին, Երեւանի ժամանակով 23:30-ին:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников
5
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри



