Սան Ֆրանցիսկոյում ձերբակալվել են ոստիկանապետի հրաժարականը պահանջող ցուցարարները
МЕЖДУНАРОДНОЕՍան Ֆրանցիսկոյում քաղաքային վարչակազմի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են առնվազն 33 ցուցարարներ, որոնք պահանջում էին քաղաքի ոստիկանապետի հրաժարականը, հաղորդում է «Ասոշեյթեդ Փրեսը»։
Գործակալության փոխանցմամբ, տասնյակ ցուցարարներ են հավաքվել եւ բախվել անվտանգության աշխատակիցների հետ։ Շերիֆի վարչության ներկայացուցիչ Էյլին Հըրսթը հայտնել է, որ ցուցարարները ձերբակալվել են այն ժամանակ, երբ հրաժարվել են կատարել ցրվելու մասին հրահանգը։
Նշվում է, որ բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 5 մարդ, որոնք ոստիկանապետի հրաժարականի պահանջով 16 օր հացադուլի մեջ էին, ուղարկվել են հիվանդանոց։
Բողոքի պատճառն այն է, որ ոստիկանները կրակել են սեւամորթ տղամարդու վրա։
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



