Ереван, 01.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ով եք դուք՝ ըստ մայաների հորոսկոպի

ЛАЙФ

1. Չեն. հունվարի 2-21-ը: Սրանք գիշերվա մարդիկ են: Նրանց էներգիա սկսվում է աճել միանգամից այն բանից հետո, երբ արևը մայր է մտնում: Լիալուսինը նրանց հիասթափեցնում է, դարձնում վայրի և անհավանական նպատակասլաց:

2. Յաշ. հունվարի 22-ից փետրվարի 10-ը: Այս մարդկանց վարքագիծը նկատելիորեն ղեկավարվում է Վեներա մոլորակի կողմից: Հենց այդ մոլորակն է այս մարդկանց նվիրել բնածին սեր բնության նկատմամբ: Այս մարդիկ նուրբ են և հոգատար: Նրանք շատ լավ դիվանագետներ և բանակցողներ կարող են դառնալ: Նրանք ծնված են կոնֆլիկտները հարթելու և կողմերին հաշտեցնելու համար: Նրանց ամենաբարձր արժեքը ներդաշնակությունն է:

3. Սակ. փետրվարի 11-ից մարտի 2-ը: Նրանք լավագույնս աշխատում են և իրենց դրսևորում կեսօրին: Նրանց առավել համապատասխանում է ցերեկային ժամանակը: Նրանք մեծանում են արևի հետ, շատ աշխատասեր են և միշտ իրենց վրա պարտականություն են վերցնում անել ցանկացած ծանրության գործ: Նրանց սիրելի ուղղությունը հյուսիսն է, իսկ թալիսմանը՝ գորտը: Նրանք ուժեղ են և ճկունություն են ցուցաբերում, ինչպես այդ կենդանիները: Ամենից շատ նրանք գնահատում են արագ փոփոխությունները:

4.Կեն. մարտի 3-22-ը: Նրանք սիրում են բնությունը և հաճախ են շրջապատող միջավայրը պաշտպանող ակտիվիստ դառնում: Նրանց կիրքը կրակն է, սիրելի գույնը՝ կարմիրը, գլխավոր արժեքը՝ էներգիան և ուժը: Մայաներն այդ մարդկանց խորհուրդ էին տալիս առավել շատ ժամանակ անցկացնել բնության մեջ, հատկապես՝ անտառում: Դա նրանց կօգնի ավելացնել լավատեսությունն ու նոր էներգիայով լցվել:

5. Մակ. մարտի 22-ից ապրիլի 11-ը: Այս մարդիկ սիրում են գաղտնիքներ, խորհրդավորություն և գլուխկոտրուկներ: Իհարկե, նրանք իրենց ներքին աշխարհը թաքցնում են արտաքին աշխարհից: Նրանց թվում է, որ այս աշխարհի գլխավոր արժեքը գիտելիքն է: Նրանց սիրելի թիվը 3-ն է: Այս թիվը միաժամանակ հավասարակշռության և աստվածայինի սիմվոլն է:

6. Կանկին. ապրիլի 12-ից մայիսի 1-ը: Նրանք մյուս մարդկանցից առավել շատ զգում են երկրի և արևի նկատմամբ սերը: Նրանք անհրաժեշտ են համարում շատ աշխատել երջանկության հասնելու համար: Եթե նրանք սկսում են որևէ գործ անել, երբեք չեն հանգստանա, մինչև այն չավարտեն: Այդ մարդկանց հոգեպես համապատասխանում են շները: Ինչպես այդ կենդանիները, նրանք հայտնի են իրենց հավատարմությամբ, նվիրվածությամբ և բնավորության ուժեղությամբ:

7. Մուվան. մայիսի 2-21-ը: Այս մարդիկ շատ հակասական են: Նրանք միանգամից երկու հովանավորող տարր ունեն՝ կրակ և ջուր: Ի՞նչ է տեղի ունենում, երբ նրանք միավորվում են: Կայծակ: Նրանք լի են էներգիայով: Միշտ չէ, որ նրանք ի վիճակի են ղեկավարել այն և հակված են իմպուլսիվ քայլերի և չմտածված որոշումների:

8. Պէկս. մայիսի 22-ից հունիսի 10-ը: Այս մարդիկ ի ծնե լիդերներ են: Նրանք. որպես կանոն, շարժվում են միայն ուղիղ և միայն առաջ:

9. Կայաբ. հունիսի 11-30-ը: Նրանք լուսնի մարդիկ են: Նրանք պաշտում են հոգևոր ամեն ինչ և հասկանում ամենադժվարը: Նրանք հաճախ առանձնանում են աշխարհի նկատմամբ խորը հայացքներով: Նրանք բոլորից լավ են կարողանում կարդալ տողատակերը և դեռ երիտասարդ տարիքից աչքի են ընկնում իրենք խելացիությամբ:

10. Կումկու. հուլիսի 1-20-ը: Նրանք ի ծնե քաղաքական գործիչներ են և մանիպուլյատորներ: Նրանք պաշտում են դեբատները, հայտնի են իրենց ինտելեկտով և խելացիությամբ: Նրանց համար չկա ավելի քաղցր բան, քան հաղթանակն ինտելեկտուալ հաղթարշավում: Նրանք շատ արագ են մտածում, արագ կայացնում որոշումներ: Կարողանում են շատ հեշտ հարմարվել: Փոփոխությունները երբեք չեն վախեցնում նրանց, իսկ իշխանությունը միշտ ձգում է նրանց:

11. Վեյեբ. հուլիսի 21-25-ը: Մայաներն այս ժամանակահատվածում ծնվածներին համարում էին իսկական անոմալիա: Նրանք աշխարհ են գալիս՝ դրան ներդաշնակություն բերելու համար, իսկ մարդկանց՝ զիջումների գնալու և համաձայնության հասնելու կարողություն բերելու համար: Նրանք հավասարակշռված, ինտելեկտուալ մարդիկ են: Միակ բանը, որ չեն կարողանում հանդուրժել, բացասականն է: Որտեղ էլ նրանք հայտնվեն, նրանց միշտ ուղեկցում է հաջողությունը: Իսկ մարդիկ ուրախ են տեսնել նրանց:

12. Պոպ. հուլիսի 26-ից օգոստոսի 14-ը: Նրանք լիդերներ են: Նրանց կիրքը մեծ չափերն ու գաղափարներն են: Նրանք իրենց հարմարավետ են զգում միայն այն դեպքում, երբ զբաղված են որևէ տարօրինակ գործով:

13. Վու. օգոստոսի 15-ից սեպտեմբերի 3-ը: Այս մարդիկ շատ նման են նրանց, ովքեր ծնվել են հունվարի 2-21-ն ընկած ժամանակահատվածում: Նրանց ժամանակը գիշերն է, գլխավոր հատկանիշը՝ խելացիությունը: Նրանք կարողանում են նաև էներգիա ստանալ արևից:

14. Սիպ. սեպտեմբերի 4-23-ը: Այս մարդիկ հայտնի են իրենց մեծահոգությամբ և երախտագիտությամբ: Նրանց ուժն ազնվության և արդարության կարիքի մեջ է: Սիրելի վայրն անտառն է: Նրանք սովորաբար կյանքում մեծ հաջողությունների են հասնում և հարգանք ունեն շրջապատում:

15. Սոտց. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 13-ը: Նրանք հեշտությամբ հարմարվում են ցանկացած նոր միջավայրի և անհարմարություն ընդհանրապես չեն զգում: Իրենց շատ լավ են զգում երկու տարերքներում՝ օդ և ծով: Ինչով էլ զբաղվեն կյանքում, միևնույն է՝ իրենց հարմարավետ են զգալու: Նրանց գաղտնիքը կյանքի նկատմամբ հատուկ՝ «թեթև» վերաբերմունքն է: Նրանք պետք է ուշադիր լինեն, քանի որ շատերը նախանձում են նրանց և բաց չեն թողնի նրանց կյանքը փչացնելու հնարավորությունը՝ պարզապես չարությունից դրդված:

16. Սեկ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 2-ը: Միայն նրանք են կարողանում խնդիրներն այդպես արդյունավետ լուծել: Միայն նրանք կարող են միանգամից մի քանի լուծում գտնել «անլուծելի» խնդրի համար: Իրենց գործընկերների  համար նրանք իսկական նվեր են, քանի որ միշտ գիտեն՝ ինչ անել, ուր շարժվել և ինչով կարելի է զբաղվել, իսկ ինչով՝ ոչ:

17. Կսուլ. նոյեմբերի 3-22-ը: Այլ անձանց համար այս մարդիկ հավատարմության, նվիրվածության և ընկերասիրության դրսևորում են: Նրանք շատ ուժեղ են, ինքնավստահ, իսկ նրանց գլխավոր արժեքն իրենց ընտանիքն է:

18. Յակսկին. նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 12-ը: Նրանց նպատակն ու առաքելությունն այլ աձանց օգնելը, նրանց մթից և հիվանդությունից պաշտպանելն է: Հաճախ մարդիկ հենց նրանց մոտ են գալիս՝ իրենց հուզող հարցերի վերաբերյալ զրուցելու, նաև արտասվելու: Նրանց թերություններից մեկը վճռական չլինելն է:

19. Մոլ. դեկտեմբերի 13-ից հունվարի 1-ը: Նրանք մարդիկ են, ովքեր մյուսներին երջանկություն և բարեկեցություն են բերում: Մայաները նրանց դիմում էին, երբ ուժ էին խնդրում: Նրանք հաճախ ուժեղ լիդերներ են դառնում:

 

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула