Ինչպես ճիշտ եղանակով ազատվել եղունգի կողքերի ավելորդ մաշկից
ЛАЙФBarometer.am-ը գրում է.
Մեզանից յուրաքանչյուրը կյանքում առնվազն մեկ անգամ բախվել է այս խնդրի հետ։ Եղունգի կողքերի ավելորդ մաշկը (ծղունգ) կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպիսիք ե՝ն լվացքի փոշու կամ այլ մաքրող նյութերի հետ շփումը։ Հաճախ կարող է այս խնդիրն առաջանալ նաև վիտամինների պակասից։
Եթե սխալ պոկեք ծղունգն ապա հնարավոր է հետագայում վարակ անցնի և հանգեցնի բորբոքման։ Նման խնդրից խուսափելու համար ձեզ հարկավոր է մատնահարդարման կտրիչ, հակաբակտերիալ օճառ, ջուր, վազելին, բժշկական լեյկոպլաստ։
Պահեք ձեռքերը տաք ջրի մեջ 2-3 րոպե։ Այնուհետև հակաբեկտերիալ օճառով լվացեք ձեռքերը։ Ծղունգը կտրեք եղունգների կտրիչով, այնուհետև այդ հատվածին քսեք վազելին և կապեք բժշկական լեյկոպլաստով։ Այս պարզ եղանակով կարող եք պաշտպանվել վարակներից և հետագա բորբոքային գործընթացից։



