Փորձեք խնդիրը դիտարկել կողքից. Ինչպես հաղթահարել դժվարին իրավիճակները
ЛАЙФԴեռևս Ալբերտ Էյնշտեյնը ասել է. «Եթե ինձ տային 1 ժամ խնդիր լուծելու համար, ես 55րոպե կտրամադրեի այդ խնդրի շուրջ մտածելու և միայն 5 րոպե դրան լուծում տալու համար»:
Հասուն տարիքում մեր կյանքը լի է խոչընդոտներով, տարաբնույթ դժվարություններով, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է զարգացնել հետևյալ կարևոր հատկանիշները. կամքի ուժ, համառություն, վճռականություն և վերլուծելու ունակություն: Ցանկացած դժվար իրավիճակ ինչ-որ բան սովորեցնելու նպատակ է հետապնդում: Այդ իսկ պատճառով, նախքան խնդրի լուծմանն անդրադառնալը, նախևառաջ հարկ է հասկանալ խնդրի էությունը:
Ա. Էյնշտեյնն առաջարկում է հաշվի առնել հետևյալ խորհուրդները տարաբնույթ խնդիրների լուծման ժամանակ.
Վերաձևակերպեք խնդիրը:
Փորձեք խնդիրը դիտարկել կողքից:
Ուսումնասիրեք խնդրի բոլոր կողմերը:
Հաշվարկեք խնդրի լուծման առավելություններն ու թերությունները:
Օգտագործեք մոտիվացնող լեզվական ձևակերպումներ:
Խնդիրը կամ իրավիճակը ինքներդ ձեր համար դարձրեք հետաքրքիր:
Դիտարկեք խնդրի լուծման վատթարագույն տարբերակը:
Փաստեր հավաքեք:
Երբ կարողանաք խնդրի լուծման ժամանակ հաշվի առնել վերը նշված կետերը, կփոխվի նաև ձեր ընկալումը դժվար խնդրի կամ դժվար իրավիճակի վերաբերյալ:



