Ինչ նոր նախագծում է ներկայանալու Յուլիա Ֆինկը
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Դերասանուհի Յուլիա Ֆինկը շուտով կներկայանա նոր կերպարում. նա այսուհետ կվարի Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս»-ի «խոհանոց» բաժինը: BlogNews.am-ի հետ զրույցում նա պատմել է նոր ֆորմատի մասին. «Առաջարկը ստացա «Արմենիա» հեռուստաըներության կողմից վարել խոհանոցի բաժինը, ես էլ համաձայնվեցի և փորձեցի: Շատ շուտով արդեն կլինեմ եթերում»:
Յուլիան նշեց, որ այս ֆորմատում միշտ է ցանկացել լինել, քանի որ սիրում է պատրաստել. «Կարող եմ ասել, որ դա իմ թուլություններից մեկն է, ես միշտ հետևել եմ համաշխարհային խոհանացային հաղորդումներին և ուզում էի, իմ հաղորդումը ունենալ: Երեք րոպե տևողությամբ կլինի և պատրաստելու եք թեթև ուտեստներ»:


Հաղորդման ընթացքում Յուլիան ներկայանալու է վառ և գումավոր հագուստով, կկրի գունավոր աբադոկներ և վառ աքսեսուարներ:
Յուլիան իր պատրաստած ուտեսներով հաճախ է զարմացնում թե ամուսնուն, և թե ընկերներին. «Մենք ավանդույթ ունենք, երբ մեր ընկերները գալիս են մեր տուն ես հատուկ ուտեստ եմ պատրաստում. սիրում են շատ սալյանկա, ուզբեկական պլավ և բորշ»:
Հաղորդավարուհին վերջում խոստովանեց, որ մի քիչ պատասխանատու գործը է ընտել իր համար, քանի որ ամուսնու հետ աշխատելու է նույն նախագծում. «Նա շատ պահաջկոտ է, նրա հետ մի տեղում լինելը բարդ է: Նա է իմ առաջին քննադատն է, ամեն ինչ անում է, որ ճիշտ խոսեմ, քանի որ պրոֆեսիոնալ է այս ոլորտում»:
Նշենք, որ Յուլիան եթերում կլինի մայիսի 10-ից:



Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի



