Հոնկոնգ ուղեւորվող օդանավը հայտնվել է մրրկայնության գոտում
МЕЖДУНАРОДНОЕHong Kong Airlines ավիաընկերության Airbus A330-200 օդանավը, որը ինդոնեզական Բալի կղզուց ուղեւորվում էր Հոնկոնգ, ընկել է ուժեղ մրրկանության գոտի Բորնեոյի վրայով անցնելիս: Օդանավի 17 ուղեւորները տուժել են, հայտնել է Բալի կղզու Միջազգային օդանավակայանի ներկայացուցիչ Նգուրախ Ռայը:
«Տասնյոթ մարդ է տուժել, 12-ին պետք է հիվանդանոց տեղափոխել հետագա բուժման համար, հինգ մարդ էլ օգնություն է ստացել օդնավակայանի կլինիկայում ու արդեն դուրս է գրվել »,- հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը AFP գործակալությանը:
Օդանավում 204 ուղեւոր կար ու անձնակազմի 12 անդամ: Տուժածների մեծ մասը կարողացել է ինքնուրույն դուրս գալ օդանավից: Օդանավը նույնպես զգալիորեն վնասվել է:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



