«ԿինոWeekend». երեք ֆիլմ` տոներին դիտելու համար
КУЛЬТУРА
«Արմենպրես»-ը «ԿինոWeekend» շարքի միջոցով ֆիլմերի սիրահարներին է ներկայացնում համաշխարհային լավագույն ֆիլմերը: Գործակալության էջերում հնարավորություն կլինի ծանոթանալու լավագույն ֆիլմերին և ցանկության դեպքում դիտել դրանք հանգստյան օրերի ընթացքում: «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում երեք տարբեր կինոնկարներ, որոնք արտադրվել են վերջին տարիներին, հաջողություն են գրանցել, հետաքրքրել են մեծ թվով մարդկանց: Ցուցակում ընդգրկված երեք ֆիլմերից մեկը անիմացիոն կինոնկար է` նախատեսված մանուկների համար: Գործակալության ցանկերից ընտրեք, դիտեք որևէ ֆիլմ և վայելեք ԿինոWeekend-ի հետ: ԿինոWeekend-ն առաջարկում է այս տոնական օրերին խորասուզվել մեկ այլ իրականությունում` զարմանահրաշ կինոաշխարհում:
«Նադեր և Սիմինի ամուսնալուծությունը (A Separation)»
Սիմինն ուզում է հեռանալ Իրանից ամուսնու` Նադերի և դստեր` Թերմեի հետ: Նադերը, սակայն, երկմտանքի մեջ է: Ալցհայմերի հիվանդությունից տառապող հորը մենակ թողնելու միտքը հանգիստ չի տալիս նրան: Դրա համար էլ որոշում է հետաձգել համատեղ ուղևորությունը: Նադերի որոշմանն ի պատասխան` Սիմինը վճռում է ապահարզան պահանջել դատարանում: Իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի 2011 թվականի այս աշխատանքը բավականին դիտարժան է ու հետաքրքիր: Կինոնկարը բազմաթիվ մրցանակների է արժանացել, ցուցադրվել է երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:
Դերերում հայ հանրությանը ոչ այդքան հայտնի դերասաններ են, սակայն, վստահաբար, արժե հիշատակել, որ ֆիլմում խաղացել են Շահաբ Հոսեյնին, Սարե Բայաթը, Սարինա Ֆարհադին և այլք:
Գրող Նիքոլաս Սպարկսի երկրպագուներն, անշուշտ, կգնահատեն նրա համանուն ստեղծագործության էկրանավորումը: 2001 թվականին` արձակուրդի ժամանակ, ֆիլմի գլխավոր հերոսը`Ջոնը, ծովափին հանդիպում է մի գեղեցիկ աղջկա։ Վերջինիս պայուսակն ընկնում է ջուրը, և Ջոնը հանում է այն։ Այդպես նա ծանոթանում է Սավաննա Լին Կյորտիսի հետ, ով քոլեջի ուսանողուհի է և նույնպես արձակուրդում է։ Նրանց հանդիպումը փոխում է երկուսի կյանքը և ստիպում կինոդիտողին մտածել սիրո ուժի մասին:
Թեթև, զգացմունքային ու միևնույն ժամանակ շատ հարցեր բարձրացնող ֆիլմը էկրաններին է հայտնվել 2010-ին: Լաս Հալստրյոմի կինոնկարում խաղում են Չենինգ Տատումը, Ամանդա Սեյֆրիդը, Հենրի Ջեքսոն Թոմասը և այլք:
Այս օսկարակիր անիմացիոն ֆիլմն ընտանեկան դիտման համար է: 2010-ին արտադրված կինոնկարի գլխավոր հերոսուհին արքայադուստր Մերիդան՝ շոտլանդական թագավոր Ֆերգուսի և Էլիանոր թագուհու աղջիկն է: Ինչպես իսկական արքայադուստր` նա պետք է օրինակ ծառայի մյուսներին։ Բայց աղջիկը սիրում է ձիավարել, նետ ու աղեղ օգտագործել և բլուրներ բարձրանալ: Ավանդույթի համաձայն՝ արքայադստեր չափահաս դառնալու օրը 3 հիմնական տոհմերի ներկայացուցիչները պետք է մրցեին նրա ձեռքը ստանալու համար։ Բայց աղջիկը չի հավանում նրանցից ոչ մեկին: Մուլտֆիլմը Pixar և Walt Disney Pictures-ի համատեÕ ² արտադրանքն է:
ԿինոWeekend-ը ներկայացրեց ու ֆիլմերն առանձնացրեց Ռոզա Գրիգորյանը




















































