Լոնդոնի քաղաքապետ է ընտրվել մահմեդական թեկնածուն
МЕЖДУНАРОДНОЕԼոնդոնի քաղաքապետ է ընտրվել Լեյբորիստական կուսակցության թեկնածուն՝ պակիստանցի միգրանտների որդի Սադիկ Խանը:
Նա պատմության մեջ կմտնի որպես բրիտանական մայրաքաղաքի առաջին մահմեդական քաղաքապետը: Ըստ Reuters-ը, նա առաջատար է 98.7% ձայների հաշվարկի արդյունքում: Սադիկ Խանի օգտին քվեարկել է ընտրողների 44%-ը, պահպանողականների թեկնածու Զաք Գոլդսմիթի օգտին՝ 35%-ը:
Lenta-ի փոխանցմամբ, Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում Խանը կփոխարինի պահպանողական Բորիս Ջոնսոնին, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականի մայիսի 4-ից՝ երկու ժամկետով:
46-ամյա Սադիկ Խանը մասնագիտությամբ իրավաբան է, մասնագիտանում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Նախկինում նա գլխավորել է տեղական ինքնակառավարման հարցերի, այնուհետեւ՝ տրանսպորտի նախարարությունները:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



