«Մա´մ, ուշքս գնում է աղջիկ երեխեքի համար». ասել էր Թալիշում զոհված Հրաչ Գալստյանը, ով այսօր դուստր է ունեցել (լուսանկարներ, տեսանյութ)
ФОТОԱրցախում զոհված զինծառայող Հրաչ Գալստյանը, ում դուստրն այսօր է ծնվել, շատ էր ուրախացել, որ առաջնեկը պիտի լույս աշխարհ գար: Կնոջ հետ որոշել էին դստերը մոր անունը տալ՝ Անահիտ: Գալստյանների ընտանիք այցելել էինք մինչև երեխայի ծնունդը: Զինծառայողի ընտանիքը բնակվում է Գյումրի քաղաքում: Հրաչը մի քույր ու եղբայր ունի: Եղբայրը նույնպես զինվորական է, Գյումրիում է ծառայում, քույրն ամուսնացած է: Մոր խոսքով՝ 1991թ. ծնված Հրաչն ընտանիքի հիմնական կերակրող ձեռքն է եղել. շատ էր ուրախացել, որ աղջիկ է ունենալու. «Երբ արձակուրդ էր գալիս, ու երբ հարևանների երեխաները բակում էին լինում, իջնում էր, սիրում: Հարցնում էի՝ Հրաչո´ ջան, դու այդքան շա՞տ ես սիրում: Ասում էր՝ մա´մ, ուշքս գնում է աղջիկ երեխեքի համար»:
«Ասում էր՝ մա´մ, մենք երդվել ենք»
Հիշելով որդու մանկության տարիները՝ մայրը՝ տիկին Անահիտը, նշում է, որ որդին շատ լավ աշակերտ է եղել, հարգված: «Արդեն 10-րդ դասարան էր: Կանգնեցինք ընտրության առաջ: Որոշում էինք, թե ինչ ինստիտուտ պետք է տայինք: Իմանալով Հայաստանի պայմանները, որ ինստիտուտն ավարտելուց շատ դժվար էր աշխատանք գտնելը, իմ ու հոր որոշմամբ՝ ընտրեցինք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Ինքը դեմ չեղավ, համաձայնեց»,- պատմեց տիկին Անահիտը՝ նշելով, որ որդին քննությունները շատ լավ է հանձել, բարձր բալերով ընդունվել ինստիտուտ, նույն կերպ ավարտել այն: Վիճակահանության արդյունքում նա ծառայության է անցել Մատաղիսի զորամասում:
«Ինքը երբեք դժգոհ չի եղել իր աշխատանքից: Մենք երբեք վատ բան չենք իմացել: Ասում էի՝ Հրաչո´ ջան, այդ ի՞նչ ինստիտուտում ես սովորել, որ գաղտնիությունն այդպես պահպանում ես: Ասում էր՝ մա´մ, մենք երդվել ենք:Թե սովորելու, թե՛ աշխատանքի տարիներին բացարձակ ոչ մի դժգոհություն չի հայտնել: Երկու տարի Մատաղիսում աշխատելուց հետո տեղափոխեցին Թալիշ: Նույն զորամասն էր: Թալիշում աշխատեց, ավագ լեյտենանտ էր»,- պատմում է տիկին Անահիտը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում




















































