Analitik.am-ի տնօրենը և նրա օգնականը կալանավորվեցին (լուսանկարներ, տեսանյութ)
ФОТОԵրեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 6-ին, երկամսյա կալանքի որոշում կայացրեց շորթման կասկածանքով մայիսի 3-ին ձերբակալված Analitik.am կայքի տնօրենի օգնական Վարդիթեր Գիշյանի նկատմամբ:
«Դատարանի նման վերբերմունքից ուրիշ բան չի մնում անել, քան բողոքարկել որոշումը: Հնգօրյա ժամկետում կբողոքարկենք մենք: Իմ պաշտպանյալը այս գործի հետ որեւէ առնչություն չունի, իր ցուցմունքում էլ է նա դա ասել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդիթեր Գիշյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Նշենք, որ քննչական մարմինը Վարդիթեր Գիշյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնելու միջնորդություն էր ներկայացրել:
Նիստը տեղի է ունեցել դռնփակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում




















































