Ереван, 29.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ինձ հասկանալի չէ այս աժիոտաժն ու թյուրըմբռնումը. Քոչարյանը հարցազրույց է տվել «Эхо Москвы»-ին

ОБЩЕСТВО

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է կողմերի կառուցողական մոտեցումներից: Եթե Ադրբեջանը շարունակի առաջնորդվել «կամ ամեն ինչ, կամ ոչինչ, կամ ամեն ինչ, կամ պատերազմ» սկզբունքներով, ապա, իհարկե, կլինի ոչինչ, իսկ ռազմական սպառնալիքներով նրանք միայն կչեղարկեն խնդրի խաղաղ կարգավորումը: 

Նման կերպ է արտահայտվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանին տված իր հարցազրույցում: Նա պարզաբանել է ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրենքի նախագծի վերաբերյալ իր իսկ եզրակացությանը հավանություն տալու որոշումը:

«Կառավարությունը հավանություն է տվել ոչ թե օրինագծին, այլ իր եզրակացությանը, որի նախագիծն է ներկայացվել ու ստացել հավանություն: Համաձայն այդ եզրակացության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները:

Միանշանակ այստեղ խոսք չի գնում այն մասին, որ կառավարությունը հավանության է արժանացրել օրինագիծը: Այն կուղարկվի Ազգային ժողով, որտեղ կիրականացվեն ստանդարտ քննարկումներ: Ինձ հասկանալի չէ այս աժիոտաժը և թյուրըմբռնումը, քանի որ սա չորրորդ անգամ է, որ ես ներկայացնում եմ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու ընդդիմադիրների նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունների ժամանակ»,-ասել է ԱԳ փոխնախարարը:

«Իսկ նախորդների եզրակացությունները նմանատի՞պ էին, թե՞ տարբերվում էին» հարցին ի պատասխան` Շավարշ Քոչարյանը նշել է. «Այո-այո, նամանատիպ էին: Բանը նրանում է, որ, իհարկե, մենք չենք բացառում հնարավորությունը, որի մասին հստակ շեշտել է նաև ՀՀ Նախագահը: Այն օրերին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական հարձակում Լեռնային Ղարաբաղի դեմ, նախագահն ասաց, որ եթե շարունակվեն այդ ռազմական գործողությունները, Հայաստանին ոչինչ չի մնա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Այդ ամենի հետ մենք նաև մնում ենք մեր այն դիրքորոշմանը, որ հարցը պետք է լուծվի բացառապ ես խաղաղ բանակցությունների ճանապարհով` Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»: 

Անդրադառնալով ռուս լրագրողի մեկ այլ հարցադրմանը, թե ինչու չի կարելի ճանաչել ԼՂ անկախությունը, հատկապես այսպիսի լարված իրավիճակում, ԱԳ փոխնախարարը նկատել է, որ կարելի է ճանաչել, սակայն Հայաստանն առաջնորդվում է այլ մոտեցումներով: 

«Կա բանակցային ձևաչափ, որը հենված է այսպես կոչված` Մադրիդյան փաստաթղթի վրա, որի դրույթները բացահայտվել են համանախագահող երեք երկրների նախագահների կողմից: Դրանք ենթադրում են փոխզիջումներ: Մի կողմից` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցն է, որը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, ինչը նշանակում է, որ հանրաքվեի արդյունքները պետք է ընդունեն բոլոր երկրները, այդ թվում` Ադրբեջանը:

Բացի այդ` խոսք է գնում նաև միջանցքի մասին, որը միացնում է Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղին, այսինքն` Ղարաբաղը չի կարող լինել անկլավ: Կան նաև հարցեր, որոնք հետաքրքրում են Ադրբեջանին: Դա վերաբերում է տարածքների, սահմանների հստակեցմանը, ինչպես նաև փախստականների հարցը, որը նաև մեզ է հետաքրրքում. բոլոր փախստականները պետք է ունենան հնարավորություն վերադառնալ իրենց բնակության վայր: Ահա բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի էությունը, որին հայկական կողմերը միշտ հավատարիմ են եղել` ի տարբերություն Ադրբեջանի, որն անընդհատ շեշտադրում է այն կետերը, որոնք միայն իրեն են ձեռնտու, և չի հրաժարվում հարցը ուժի կիրառմամբ լուծելուց»:

Художник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»