Ереван, 21.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Տեղի է ունեցել ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի նիստ

ПОЛИТИКА

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը: 

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Օրակարգային առաջին հարցով խորհրդի քարտուղար, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը խորհրդին է ներկայացրել «ՀՀ-ում ՄԱԿ-ի «ՌԻՈ+20» գագաթաժողովի հանձնարարականների իրականացման ռազմավարության՝ «Մինչև 2030թ. Կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագրի համատեքստում մշակված հայեցակարգը: Մասնավորապես, հայեցակարգով նախատեսվում են կայուն զարգացմանն ուղղված միջոցառումներ ու ծրագրեր այլընտրանքային էներգետիկայի և էներգախնայողության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության, բնապահպանության, թափոնների, ջրային ռեսուրսների կայուն կառավարման և այլ ոլորտներում: Նշվել է, որ հայեցակարգը մշակվել է՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի «Ռիո+20» գագաթնաժողովի հանձնարարականները, ինչպես նաև ՀՀ-ում կայուն զարգացման տեսակետից բազմակողմանի ուսումնասիրությունները, հիմնախնդիրներն ու մարտահրավերները: Հայեցակարգն արժանացել է խորհրդի հավանությանը և ընդունվել ի գիտություն:

Այնուհետև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակների» վերաբերյալ զեկույցով, ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հատուկ նստաշրջանի քննարկումների արդյունքները: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ քննարկումների ժամանակ երկրների ղեկավարների մակարդակով ամփոփվել է 2000 թվականին ընդունված «Հազարամյակի զարգացման նպատակներ» ծրագիրը և ընդունվել «Վերափոխելով մեր աշխարհը. Կայուն զարգացման օրակարգ–2030» ծրագիրը: Ըստ նախարարի՝ «Հազարմյակի զարգացման նպատակներ» ծրագրի ամփոփումը ցույց է տվել, որ իրենց առջև դրված նպատակներին ՄԱԿ-ի անդամ երկրներն ամբողջովին հասնել չեն կարողացել, իսկ իբրև հիմնական խոչընդոտ նշվել է 2009 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թեև  ճգնաժամը չի շրջանցել նաև Հայաստանը, սակայն համաձայն ՄԱԿ-ի Ասիական և Խաղաղօվկիասնոսյան տարածաշրջանի տնտեսական հանձնաժողովի վերլուծության՝ Հայաստանն այս տարիների ընթացքում տարածաշրջանի 22 երկրների թվում կառավարության ծախսային մասում սոցիալական ապահովությանն ուղղված հատկացումների աճի առումով զբաղեցրել է առաջին տեղը՝ 21 տոկոս աճով: Նույն ցանկում Ադրբեջանը զբաղեցրել է վերջին հորիզոնականը: ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ արդյունավետ ու նպատակային ծախսերը կարևոր գործոն են և միշտ չէ, որ ռեսուրսների առկայությունը որոշիչ է:

Ամփոփելով օրակարգային երկու հարցերը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է.  «Ուրախ եմ փաստել, որ այս համատեքստում Հայաստանն առաջ է բազմաթիվ երկրներից, սակայն դեռևս շատ անելիքներ կան: Այժմ մենք պետք է հնարավորինս արագ սկսենք ու ավարտենք կայուն զարգացման նպատակների ու թիրախների տեղայնացման գործընթացը՝ մշակելով համապատասխան չափորոշիչները»: Վարչապետը հանձնարարել է բոլոր պետական գերատեսչություններին՝ այս աշխատանքները համարել առաջնահերթ ու ամբողջությամբ աջակցել համապատասխան աշխատանքային խմբի գործունեությանը: 

Օրակարգի վերջին հարցով խորհուրդը հավանություն է տվել «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Էմին Երիցյանին խորհրդի կազմում ընդգրկելու առաջարկությանը: Աշխատանքների թափանցիկության և արդյունավետության բարձրացման առումով վարչապետ Աբրահամյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը խորհրդի կազմում:

 

Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов