Ձեր կարծիքով զինվորի ծնողներն ուրախ չե՞ն լինի, որ իրենց զավակի շառավիղը շարունակվի
БЛОГԷդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սերմնահեղուկի բանկ ստեղծելու թեմայի մասին չէի ցանկանում խոսել, բայց աբսուրդ մեկնաբանությունների հանդիպելուց հետո մի երկու տողով կանրադառնամ այդ թեմային:
Մոտս այնպիսի տպավորություն է, որ շատերը սերմնահեղուկ բառը չէին լսել ու Թևան Պողոսյանն իրենց աչքերը բացեց: Եթե չէիք լսել, ապա երեխաներին կաղամբի մեջից եք գտե՞լ, թե՞ ի վերջո երեխա բերող արագիլին եք հանդիպել, իսկ եթե լսել եք ու նման աբսուրդ ձևով եք խոսում այդ առաջարկի մասին, պետք է հիասթափեցնեմ ձեզ, որովհետև գաղափարը շատ լավն է ու պետք է շուտափույթ կյանքի կոչվի:
Ձեզ համար գաղտնիք է, որ մենք պատերազմող երկիր ենք, իսկ պատերազմի մեջ գտնվող երկրում զոհերն անխուսափելի են, յուրաքանչյուրս մեր ընկած տղու համար յուրովի ենք ցավում, բայց նույն ձև մեծարում ենք: Շատ ժամանակ հանդիպում եմ վերնագրերի, հետևյալ կոնտեքստներով «Տան միակ զավակն էր: Նոր էր ամուսնացել», այս վերնագրերը ինձ ցավ են պատճառում: Հիմա այդ օրինագծին դեմ արտահայտռվողներին պետք է հարցնեմ. «Ձեր կարծիքով ծնողները ուրախ չե՞ն լինի, որ իրենց զավակի շառավիղը շարունակվի, զինվորի կինը գուցե իր սրտի տակ ցանկանում է կրել հերոս ամուսնու զավակին...........»:
Հույս ունեմ օրենքում համապատասխան փոփոխությունը կհաստատվի:



