Ռոման Ամոյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում և զրկվեց ուղեգիր նվաճելու հնարավորությունից
СПОРТԹուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային երրորդ մրցաշարը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժնից, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը 4:4 հաշվով պարտվեց թուրք Ռահման Բիլիչուն մեկնարկային գոտեմարտում: Այս մրցաշարում ուղեգիր են նվաճում եզրափակչի մասնակիցները:
Վարկանիշների համար կպայքարեն նաև ազատ ոճայինները, ովքեր մրցագորգ դուրս կգան մայիսի 8-ին:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников
5
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри



