Լեյբորիստ Սադիք Հանը առաջատարն է Լոնդոնի քաղաքագլխի ընտրություններում
МЕЖДУНАРОДНОЕԼեյբորիստական կուսակցությունից թեկնածու Սադիք Հանը առաջատարն Է Լոնդոնի քաղաքագլխի ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 45 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այսպիսով՝ նա կարող Է դառնալ պատմության մեջ առաջին մուսուլմանը, որը կգլխավորի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի վարչակազմը: Այդ մասին վկայում են տրված քվեաթերթիկների շուրջ 60 տոկոսի հաշվման տվյալները:
Պահպանողական կուսակցությունից նրա ընդդիմախոս Զաք Գոլդսմիթը առայժմ հավաքում Է ձայների 35 տոկոսը: 10 տոկոսի առավելությունը Հանին դարձնում Է Լոնդոնի քաղաքագլխի աթոռի համար ընտրարշավի ակհայտ առաջատարը: Հաջողության դեպքում լեյբորիստները վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ իրենց թեկնածուին կհաստատեն այդ կարեւոր պաշտոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



