Նախկին վանականը 35 տարի է ծախսել ամայի վայրում ճապոնական այգու ստեղծման համար
ОБЩЕСТВОՄեծ Բրիտանիայի Նոթինգեմշիրի կոմսությունից նախկին բուդդայական վանականը 35 տարի Է ծախսել ամայի վայրում ավանդական ճապոնական այգու ստեղծման համար: Տղամարդն ազնվացրել Է երկու ակր հողը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 5-ին գրել Է Daily Mail-ը:
76-ամյա Բուդդա Մայթրեյան տնկել Է բալենիներ, հնդկեղեգի ծառեր եւ այլ բույսեր, որոնք ընտելացել են բրիտանական կլիմային: Նաեւ թոշակառուն կառուցել Է արհեստական լճակ եւ այն լցրել ծածաններով:
Իր այգում Նոթինգեմշիրի բնակիչն զբաղվում Է մեդիտացիայով եւ անցկացնում Է թեյըմպության արարողություններ: Ճապոնական այգի մուտքի համար նախկին վանականը վերցնում Է 10 դոլար չափահասներից եւ շուրջ հինգ դոլար երեխաներից:
Ճապոնացին Մեծ Բրիտանիա Է եկել 1980 թվականին՝ Թաիլանդ, Նեպալ եւ Հնդկաստան կատարած ճանապարհորդություններից հետո: Նա 18 հազար դոլար Է ծախսել ագարակատան համար եւ ձեռնամուխ եղել այգու ստեղծմանը, որը պետք Է նրան հիշեցնի հայրենիքը:



