Ամոնիակի արտահոսքի պատճառով ավելի քան 500 մարդ Է տարհանվել Օլշտինի թռչնաֆաբրիկայից
ОБЩЕСТВОԼեհաստանի Օլշտին քաղաքի թռչնաֆաբրիկայի տեղամասերից մեկում ամոնիակի արտահոսքից հետո ավելի քան 500 մարդ տարհանվել, 12 հոգի հոսպիտալացվել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TVN24 հեռուստաալիքին:
Նշվում Է, որ արտահոսքը մայիսի 6-ի վաղ առավոտյան տեղի Է ունեցել փակ շենքում. այդ ժամանակ ֆաբրիկայի տարածքում գտնվում Էր 528 աշխատակից: Արտահոսքի հետեւանքով առնվազն 12 մարդ Է տուժել:
«Այդ մարդիկ գիտակցությունը չեն կորցրել, կենսական ցուցանիշները պահպանված են, գանգատվում են շնչառության հետ կապված խնդիրներից»,-պատմել Է Օլշտինի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Սլավոմիր Ֆիլիպովիչը:
Ըստ RMF FM ռադիոկայանի տվյալների, արտահոսքը տեղի Է ունեցել այն հարկաբաժնում, որտեղ գտնվում են սառցախցիկները: Տեղում կազմակերպվել Է անվտանգության գոտի, կատարվում Է ամոնիակի արտամղում: Նշվում Է նաեւ, որ միջադեպի մասին տեղեկացված Է շրջակա միջավայրի պահպանության տեսչությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



