ԼՂ կարգավիճակը կորոշվի համապարփակ կարգավորման միջոցով. ԱՄՆ պետդեպ
МЕЖДУНАРОДНОЕԼեռնային Ղարաբաղի վերջնական կագավիճակը կարող է որոշվել միայն համապարփակ կարգավորման միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպի փոխխոսնակ Մարկ Թոները:
«Միացյալ Նահանգները, ինչպես նաև միջազգային հանրությունը չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի միայն համապարփակ կարգավորման կոնտեքստում, հետևաբար մենք հորդորում ենք կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ լավ հավատով` հասնելու այն կարգավորմանը, որը կնպաստի նպատակների իրականացմանը»,- նշել է Թոները: Նա հավելել է, որ աշխատանքները պետք է շարունակվեն Մինսկի խմբի շրջանակում: Թոները հորդորել է կողմերին վերադառնալ կարգավորման գործընթացին:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



