ՀՀԿ-ում որոշվել է Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցել սեփական ցուցակով և թեկնածուով.«Հրապարակ»
ПОЛИТИКА«Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում որոշվել է Գյումրի քաղաքի սեպտեմբերի 18-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցել սեփական ցուցակով և թեկնածուով։ Այդ թեկնածուն ոչ այլ ոք, քան այսօր Սամվել Բալասանյանի կողմից ղեկավարվող քաղաքապետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանն է, որը նաև Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարն է։ Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը՝ փորձեցինք ճշտել Սահակ Մինասյանից։ «Նման քննարկումներ՝ կուսակցության ներքին օղակներում, սկսել են դեռ տարեսկզբից, սակայն քաղաքական որոշում դեռ չկա»։ Երբ կլինի։ «Կարծում եմ՝ մեկ ամսից»,– ասաց ապագա «քաղաքապետացուն»։ Գյումրիում, սակայն, կարծում են, որ ՀՀԿ-ն, մեղմ ասած, հաջող թեկնածուի վրա չի կանգնել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
2
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
3
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий
4
Для власти закона не существует։ «Паст»
5
Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»



