Քադիրովը Չեչնիայի Գերագույն դատարանի նախագահին առաջարկել է հեռանալ պաշտոնից
МЕЖДУНАРОДНОЕՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Մագոմեդ Կարատաեւին, ինչպես նաեւ եւս երեք դատավորի առաջարկել է հեռանալ պաշտոններից՝ վստահությունը կորցնելու պատճառով:
Այս մասին Քադիրովը գրել է Instagram-ի իր էջում:
«Ես Չեչնիայի Գերագույն դատարանի նախագահ Մագոմեդ Կարատաեւին ու երեք դատավորների առաջարկեցի, եթե պատվի եւ պրոֆեսիոնալ էթիկայի հասկացություն ունեն, դիմում գրեն եւ ինքնակամ հեռանան զբաղեցրած պաշտոններից»,- գրել է նա:
Ըստ Gazeta-ի, Քադիրովը նշել է, որ պատճառը վիճելի բնակարանների գործերի քննությունն է, որոնց շրջանակում միեւնույն գործով հակասական դատավճիռներ են կայացվել: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ինքնակամ պաշտոնից հեռանալու մասին որոշումն «ամենաճիշտ վճիռը կլինի նրանց կյանքում»:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



