Կանադայում օդանավակայան է հրդեհվել
МЕЖДУНАРОДНОЕԱնտառային հրդեհների պատճառով հրդեհ է բռնկվել կանադական Ալբերտա նահանգի Ֆորտ-Մաքմյուրեյ քաղաքի մոտակայքում գտնվող օդանավակայանը:
Ինչպես հաղորդում է CBC հեռուստաալիքը, Կանադայի տրանսպորտի նախարարության տվյալներով` այրվում է օդանավակայանի հյուսիսային հատվածը: Կրակն արդեն ոչնչացրել է օդակայանի հյուրանոցը, խանութը և ևս մի քանի կառույցներ:
Հաղորդվում էր, որ կրակը շարունակվում է տարածվել: Ուղևորները տերմինալներից տարհանվել են անվտանգ տարածք: Օդանավակայանի ողջ տարածքը պատվել է ծխով: Բոլոր չվերթները հետաձգվել են, սակայն աշխատակիցների մի մասը դեռ գտնվում է հարավային հատվածում, որտեղ կրակը չի հասել:
Նշվում է, որ Ալբերտայում հրդեհների պատճառով տարհանված մարդկանց թիվը հասել է 90 000-ի: Նախօրեին տարածաշրջանում արտակարգ դրություն էր հայտարարվել:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



