Պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի.ՀՀԿ խոսնակը` Ադրբեջանի կողմից մայիսի 9-ին նոր ագրեսիվ քայլերի հնարավորության մասին
ОБЩЕСТВОTert.am-ը գրում է.
Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի:
Այս մասին այսօր «Հանրապետական» կուսակցության գրասենյակում ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`տեղեկացնելով, որ ԳՄ-ում քննարկվել է արցախյան հարցը և արտաքին քաղաքական հարցերի այն սպեկտորը, որն այսօր քննարկվում է ամբողջ հասարակության կողմից:
Մասնավորապես, ի պատասխան հարցի, թե հասարակության մեջ քննարկվում է, որ մայիսի 9-ին` Շուշիի գրավման օրը, Ադրբեջանը կարո՞ղ է դիմել նոր սադրանքների, Էդուարդ Շարմազանովը, հիշեցնելով, որ երեկ ԱԺ-ում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որի հետ պատգամավորները պարզ ու անկաշկանդ զրույց են ունեցել, նկատեց.«Մի բան պարզ է, որ քանի դեռ բանակցությունները չեն սկսվել, քանի դեռ Ադրբեջանն իրականացնում է ցանկացած կուտակումներ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Ես չեմ այն պաշտոնյան, որ ասեմ` նման գործողություններ սպասվու՞մ են, թե՞ ոչ: Ես չեմ կարող այս պահին խոսել Ադրբեջանի ծրագրերի մասին»:

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ չնայած սրանք, հայկական կողմերը` ՀՀ-ն ու ԼՂ-ն, բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են:
«Ապրիլյան քառօրյա պատերազմն ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ քաղաքականության արդյունք է, և դրանք ձախողվել են»,-հավելեց ՀՀԿ խոսնակը և հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ամենաբարձր պաշտոնյաները մշտապես խոսել են զենքի ուժով խնդրի լուծման անթույլատրելիության մասին։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այս պայմաններում հայ հասարակությունը թե՛ ռազմաճակատում և թե՛ դիվանագիտական դաշտում, պետք է միասնական լինի:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении