ԱՄՆ-ն մտադիր չէ Սև ծովում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայել. ԱՄՆ Պետդեպ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն մտադիր չէ հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայել Սև ծովում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի` սպառազինման վերահսկողության հարցերով օգնական Ֆրենկ Ռոուզը:
Գործակալության թղթակցի հետ զրույցում վերջինս նշել է, որ Եվրոպայում տեղակայված հակահրթիռային պաշտպանության համակարգերը (ՀՀՊ) ուղղված չեն Ռուսաստանի դեմ:
«Մենք դրա մասին երկար տարիներ ենք խոսել: Ինչ վերաբերում է Լեհաստանում և Ռումինիայում տեղակայված համակարգերին, դրանք ստեղծվում են եվրաատլանտյան տարածաշրջանի արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար», - հավելել է Ռոուզը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



