Airbus-ը հումանոիդ-ռոբոտներ է ստեղծելու կոնվեյերի վրա աշխատելու համար
ОБЩЕСТВОAirbus ընկերությունը ֆրանսիացի եւ ճապոնացի գիտնականների հետ աշխատում Է հումանոիդ-ռոբոտների ստեղծման վրա, որոնք կկարողանան մարդկանց հետ մեկտեղ աշխատել կոնվեյերային գծերի վրա եւ ինքնաթիռների ներսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Financial Times թերթը:
Հրատարակության տվյալներով՝ ավիաշինական ընկերությունը Տոկիոյում գտնվող Joint Robotics Laboratory լաբորատորիայի հետ հավանություն են տվել մարդանման ռոբոտի մշակման հետազոտական ծրագրին, ռոբոտ, որը կարողանա կատարել բարդ արտադրական խնդիրներ: Նոր ռոբոտացված տեխնոլոգիայի մշակման համար հատկացվել Է չորս տարի: Ընկերությունը հուսով Է իր գործարաններում ռոբոտներ օգտագործել արդեն 10 – 15 տարի հետո:
Նշվում Է, որ նոր ռոբոտները ավելի թեթեւ եւ ավելի ճկուն կդառնան արդեն գոյություն ունեցող մոդելների համեմատությամբ: Մարդկանց նման դրանք կկարողանան կքանստել եւ կռանալ: Նաեւ ռոբոտներին կհանդերձեն բազմաթիվ տվիչներով, որպեսզի դրանք կարողանան կանգ առնել մարդու դիպչելիս կամ նրա հետ բախվելիս:
Ընկերությունն իր հերթին պնդում Է, որ մեքենաները չեն փոխարինի բուն աշխատակիցներին: «Սպասվում Է, որ հավաքման ավիացիոն գծում մարդանման ռոբոտների տեխնոլոգիայի ներդրումն օպերատորներին օգնություն ցույց կտա արտադրության գործընթացում ամենաաշխատատար եւ ֆիզիկապես բարդ խնդիրների կատարման գործում»,- նշել Է Airbus-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



