Թուրքիան ԵՄ անդամ չի լինելու. Կեմերոն
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցությունն առաջիկա տասը տարում քիչ հավանական է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ները, մինչ այդ հայտարարությունը Քեմերոնը ոչ լավատեսական վերաբերմունք էր արտահայտել ԵՄ երկրներ Թուրքիայի քաղաքացիների առանց վիզաների այցելության մասին:
Նա հայտարարել է, որ եթե անգամ Բրյուսելը համաձայնի դրան, ապա Լոնդոնը չի աջակցելու այդ քայլին: Քեմերոնը նշել է, որ Մեծ Բրիտանիան իր տարածք առանց վիզայի այցելության հնարավորություն Թուրքիային չի առաջարկելու:
Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրների տարածք կարճաժամկետ այցելությունների համար Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ է առաջարկել:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



