Բնական միջոց, որը կայրի ճարպն ու կհեռացնի տոքսինները
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Կծու պղպեղն այժմ հայտնվել է բժշկական համայնքի ուշադրության կենտրոնում՝ շնորհիվ առողջության և նիհարելու հարցում իր խոստումնալից օգուտների։ Կծու պղպեղի օգտակարությունը պայմանավորված է նրա մեջ առկա կապսաիցին բաղադրիչի։ Այս բաղադրիչը երաշխավորում է ճարպերի արագ այրումը՝ առանց վտանգելու առողջությունը։
Պղպեղի համադրումը կիտրոնի հետ շատ օգտակար է։ Այն արդյունավետորեն թունազերծում է օրգանիզմը, խթանում նյութափոխանակությունը և արագորեն այրում ճարպերը։
Բաղադրատոմսի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 2 թեյի գդալ կիտրոնի հյութ
• 1 թեյի գդալ թխկու օշարակ
• 1 թեյի գդալ կծու պղպեղ
• 1 թեյի գալ կոճապղպեղ
• 300մլ ջուր։
Բոլոր բաղադրիչները խառնել և ընպելիքն արդեն պատրաստ է։ Խմել այն երեկոյան՝ քնելուց առաջ։
Այս ըմպելիքը խմել 2 օր։ Այս 2 օրվա ընթացքում խորհուրդ է տրվում նաև խմել շատ ջուր և կանաչ թեյ՝ առանց շաքարավազի, ինչպես նաև ուտել բանջարեղեն ու հատիկեղեն։



