Ճապոնիայի Կյուսյու կղզում անընդմեջ տեղի ունեցող երկրաշարժերի թիվը հասել Է 1190-ի
ОБЩЕСТВОԱպրիլի 14-ից ի վեր ավելի քան 1190 երկրաշարժ Է գրանցվել ճապոնական Կյուսյու կղզու արեւմուտքում, որը երերում Է ստորգետնյա անընդմեջ ցնցումներից: Միայն մայիսի 4-ին Երեւանի ժամանակով ժամը 00:00 ժամի դրությամբ այնտեղ տեղի Է ունեցել ավելի քան 1 մագնիտուդ ուժգնությամբ վեց երկրաշարժ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես»-ը, հայտնել Է ազգային Օդերեւութաբանական վարչությունը, որը սեյսմիկ ծառայության գործառույթ Է կատարում:
Ակտիվության բարձրակետը բաժին Է ընկել ապրիլի 15-ից մինչեւ 17-ն ընկած ժամանակաշրջանին, երբ ամեն օր աղետի գոտում տեղի Է ունեցել մարդկանց կողմից զգացվող հարյուրից ավելի երկրաշարժ: Ապրիլի 14-ին եւ 16-ին գրանցված երկու ստորգետնյա ցուցումներն ավելի քան 7 մագնիտուդ ուժգնություն ունեին: Ամբողջովին կամ մասնակիորեն ավերվել Է շուրջ 16 հազար բնակելի շինություն: Ավելի քան 30 հազար բնակիչներ, վախենալով վերադառնալ իրենց տներ, մնում են տարհանման կենտրոններում:
Դրանց մեծ մասը կազմակերպված Է դպրոցներում, ինչի պատճառով տասնյակ հազարավոր երեխաներ չեն կարողանում վերսկսել ուսումնական պարապմունքները:
Երկրաշարժերի հետեւանքով զոհվել Է 49 մարդ, մեկն անհայտ կորել Է: Ավելի քան 200 բնակիչներ հոսպիտալացվել են վնասվածքներով:
Բացի այդ, 17 մարդ տարհանման կետերում մահացել Է սթրեսներից ու հիվանդություններից, որոնք սրվել Էին աղետի կապակցությամբ:
Մայիսի 4-ին Կյուսյու կղզում երկրաշարժերի պատճառով դադարեցվել Է երթեւեկությունը մի շարք երկաթուղիներով, փակ են մի քանի ավտոմոբիլային մայրուղիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA



