Ուրիշ կարևոր բաներ կան ցուցադրելու, քան մեր երջանիկ դեմքերը. Ռոլանդ Գասպարյանը՝ նոր տեսահոլովակի և ապագա ծրագրերի մասին
ЛАЙФ«Ռեինկարնացիա» խումբն այսօր իր երկրպագուների դատին նոր տեսահոլովակ է հանձնել:
«Լուսաբաց»՝ այսպես է կոչվում նոր երգը, որը խմբի՝ շուտով թողարկվող «H2O» ձայնասկավառակի առաջին սինգլն է: Խմբի հիմնադիր եւ մեներգիչ Ռոլանդ ԳասպարյանըLife.panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ «Լուսաբաց» երգը «Reincarnation Production»-ի երկրորդ աշխատանքն է, այս երգն ունի կոնկրետ հաղորդագրություն ու նկարագրում է մեր օրերը.
««Լուսաբաց» երգն ու տեսահոլովակը պատմում է այսօրվա աշխարհի մասին, թե ինչ է կատարվում մեր մոլորակում, ինչպիսին է աշխարհը տարբեր աշխարհայացքների տեր մարդկանց համար, ի՞նչն է մեզ կառավարում, ինչը՝ ուրախացնում եւ ինչի՞ շնորհիվ հույսը չի կորում: Ես համոզված եմ, որ մեր աշխատանքները իրենց հասցեատերն են գտնում ու ամեն բան տեղ է հասնում, ինչի համար շատ շնորհակալ ենք,- նշեց Ռոլանդն ու շարունակեց.
«Կարծում եմ՝ ցանկացած առողջ միտք ունեցող մարդու համար սա պարզ օրինակ է, իսկ խնդիրը ամբողջ աշխարհի համար մեկն է, պարզապես տարբեր միջոցներով է մարդկանց աչքերին թոզ փչվում»:
Շարունակությունն այստեղ:



