Ալիևենց վերջին մարտը
БЛОГԱշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իլհամ Ալիևը զինվում է: Մի կողմից հրադադար է խնդրում, մյուս կողմից զինվում է, մարդը իր ասածներին ու արածներին չի հավատում՝ խելքը գնացովի-գալացովի է:
Ապրիլյան մարտերը վերջնականապես համոզեցին ադրբեջանցիներին, որ հայկական զինված ուժերի զինվորները պատրաստ են մարտի ու ցանկացած պահին կարող են ելնել թշնամու դեմ: Գոնե երկու ադրբեջանցի դրանում վստահ են՝ Իլհամ Ալիևը և Զաքիր Հասանովը: Ինչքան էլ փորձեն ժողովրդին ու զորքին հակառակը ապացուցեն, միևնույնն է իրենք իրենց սրտի խորքում արդեն վստահ են, որ այս պատերազմը տանուլ են տալու: Ինչքան էլ Ալիևը գնա ու գյուղերի բնակիչներին հորդորի, որ հանգիստ ապրեն իրենց տներում, միևնույնն է այդ բնակիչները սեփական մաշկի վրա են զգում Հայկական զինված ուժերի հարվածները, քանի որ իրենց զինված ուժերը միջինից ցածր մակարդակ ունեն և թաքնվում են բնակիչների տների ետևում:
Այս բոլոր անհաջողություններն են պատճառը, որ Ալիևին սպասարկող լրատվականները արդեն քանի օր է կոնկրետ խուճապ են տարածում երկրում ու արտասահմանյան հանրության առջև զոհի կերպար են ստանձնել: Այն կայքերը, որոնք ժամանակին միայն փառաբանում էին Ալիևի բանակին, հիմա լացում են ու խոսում են ադրբեջանցիների վերացման մասին: Ալիևը, գոնե ինքն իրեն համար, արդեն պարտվել է: Այս ամենի վերջում էն անխելք Հասանովն է տուժելու, վերջին շրջանում շատ է դիրքերում երևում, Հայ դիպուկահարի բաժին է դառնալու, եթե իհարկե ֆոտոշոպ չէ ու իրոք բարձրանում է դիրքեր:



