Մոլորակի ամենահարուստ մարդիկ իրենց երեխաներին ժառանգություն չեն թողնի
ОБЩЕСТВОԵրկիր մոլորակի ամենահարուստ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ընդգրկվել են միլիարդատերերի և միլիոնատերերի ցանկում, նպատակահարմար չեն գտնում իրենց հարստությունը կտակել իրենց երեխաներին, գրում է style.rbc.ru-ն:
Այսպես, Microsoft ընկերության ղեկավար և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Բիլ Գեյթսը հայտարարել է, որ անիմաստ է կարողությունը կտակել երեխաներին: 50 մլրդ կարողություն ունեցող Գեյթսը որոշել է իր 3 երեխաներին կտակել ընդամենը 10 մլն դոլար, իսկ մնացածն օգտագործել բարեգործական նպատակներով:
«Չեմ կարծում, որ երեխաներիս համար լավ կլինի, եթե նրանք իրենց կյանքը սկսեն այդքան մեծ գումար ունենալով: Բոլոր երեխաների կենսապայմաններն էլ պետք է նույնը լինեն», - ասել է նա:

Մեկ այլ միլիարդատեր Ուորեն Բաֆֆետը կիսում է Գեյթսի կարծիքը: Նա նշել է, որ իր երեք երեխաների ժառանգությունն էլ սահմանափակ կլինի:
«Ես երեխաներիս կթողնեմ բավարար գումար, որ կարողանան անել այն, ինչ ուզում են, բայց գումարն անսահմանափակ չի լինի, որ նրանց մոտ ինչ-որ բան անելու ցանկություն մնա», - ասել է նա:

Ամերիկացի մեկ այլ միլիարդատեր Բերնարդ Մարկուսը նույնպես որոշել է միանալ «խիստ» ծնողների ցուցակին և երեխաներին դաստիարակել այնպես, որ նրանք ինքնուրույն կարողանան գումար վաստակել:

Հայտնի ռեժիսոր և միլիոնատեր Ջորջ Լուկասը մտադիր է իր երեք երեխաներին թողնել հարստության շատ չնչին տոկոս:

CNN հեռուստաընկերության ղեկավար, միլիոնատեր Թեդ Թերները շատ է աշխատել հաջողության հասնելու համար: Այժմ նա ցանկանում է, որ իր երեխաները նույնպես աշխատանքով հասնեն հաջողության:




